Ադրբեջանի և ԱՄԷ-ի միջև ստորագրվել է համապարփակ տնտեսական գործընկերության մասին համաձայնագիր

2 րոպեի ընթերցում

Աբու Դաբիում տեղի է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Շեյխ Մոհամմադ բին Զայեդ Ալ Նահյանի հանդիպումը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ մանրամասնելով, որ պաշտոնյաների հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ օրակարգին վերաբերող մի շարք հարցեր, այդ թվում՝ էներգետիկայի ոլորտին վերաբերող։

Նշվում է, որ հանդիպման ընթացքում ստորագրվել է երկու երկրների կառավարությունների միջև «Համապարփակ տնտեսական գործընկերության մասին համաձայնագիր»։ 

Զրուցակիցները քննարկել են համագործակցության հիմնական ասպեկտները՝ հատուկ ուշադրություն դարձնելով վերականգնվող էներգիայի աղբյուրներին։ 

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել են, որ կողմերն ընդգծել են SOCAR-ի և ADNOC-ի միջև հաջողված գործընկերությունը, ինչպես նաև համագործակցությունը Masdar-ի հետ՝ կանաչ էներգիայի ոլորտում։

Պաշտոնական այցով Արաբական Միացյալ Էմիրություններում է նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որտեղ հանդիպում կունենա ԱՄԷ նախագահ Շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։

Աշխատանքային այցի ընթացքում հուլիսի 10-ին, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի շրջանակում, Աբու Դաբիում տեղի կունենա նաև երկկողմ հանդիպում՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի միջև։

Հայերեն English Русский

Գևորգ Պապոյանը Ծաղկաձորում մասնակցել է Ծաղկունյաց հրապարակի պաշտոնական վերաբացման հանդիսավոր արարողությանը

ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին. ԿԸՀ

Շիրակի ոստիկանները բացահայտել են Առափի գյուղում կատարված բնակարանային գողությունը․ գողոնը մասամբ հայտնաբերվել է, մեկ անձ ձերբակալված է

Երևան-Կապան-Երևան թռիչքները սպասարկող օդանավը կանցնի կարճաժամկետ պլանային տեխնիկական սպասարկում

CITES կոնվենցիա. Հայաստանը կատարելագործում է վայրի կենդանիների և բույսերի առևտրի վերահսկողությունը

COP17-ն ամբողջ ակտիվությամբ մտել է իր ռիթմի մեջ. ՀՀ ՇՄ փոխնախարարն ամփոփել է համաժողովի առաջին շաբաթը

Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը

Երևանի փոխքաղաքապետը Փարիզի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանական համընդհանուր խնդիրներ

COP17. Խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց. ներկայացվել է առողջ սննդի և կենսաբազմազանության կապը

ՀՖՖ արտահերթ նիստը կկայանա նոյեմբերի 4-ին