Մոսկվան շփման մեջ է Բաքվի հետ ձերբակալված լրագրողների հարցով. ՌԴ ԱԳՆ

3 րոպեի ընթերցում

Ռուսաստանը շփման մեջ է Ադրբեջանի հետ իրավապահ մարմինների գծով՝ հանրապետությունում ձերբակալված ռուսաստանցի լրագրողների հետ կապված իրավիճակի առնչությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ճեպազրույցում հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Մենք կապի մեջ ենք ադրբեջանական կողմի հետ այդ հարցի շուրջ, այդ թվում՝ իրավապահ մարմինների գծով: Եվ համոզված ենք, որ բոլոր ծագող հարցերը անհրաժեշտ է լուծել գործընկերային եղանակով՝ գործի դնելով առկա քաղաքական-դիվանագիտական ​​​​ուղիները: Հենց այս մոտեցումն է իրականում ծառայում մեր երկրների ժողովուրդների արմատական շահերին», - ասել է նա:

Հունիսի 30-ին Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ իրավապահ մարմինները գործողություն են իրականացնում «Sputnik Ադրբեջան» լրատվական գործակալության գրասենյակում: Ավելի ուշ նախարարությունում հայտնել են գործակալության գրասենյակում մի քանի անձանց, այդ թվում՝ «Sputnik Ադրբեջան»-ի ղեկավար Իգոր Կարտավիխի և գլխավոր խմբագիր Եվգենի Բելոուսովի ձերբակալության մասին: Հուլիսի 1-ին Բաքվի շրջանային դատարանը Կարտավիխին և Բելոուսովին կալանավորել է չորս ամսով: «Sputnik Ադրբեջանի» լրագրողներին առաջադրվել են մեղադրանքներ Ադրբեջանի քրեական օրենսգրքի «Խարդախություն՝ խոշոր վնասի պատճառմամբ», «Անօրինական ձեռնարկատիրություն՝ խոշոր չափի եկամտի ստացմամբ», «Հանցավոր ճանապարհով ձեռք բերված ունեցվածքի  օրինականացում» հոդվածներով։

Sputnik-ի խմբագրությունում հայտնել են, որ Ադրբեջանում աշխատելու ոչ մի պաշտոնական արգելք չեն ստացել, ընթացել է երկխոսություն աշխատանքային խմբերի մակարդակով հնարավոր տարաձայնությունների կարգավորման համար։

Բաքուն կալանավորել է նաև մի քանի այլ ռուսաստանցիների՝ նրանց մեղադրելով կազմակերպված հանցավոր խմբավորման մաս կազմելու և Իրանից թմրանյութերի մաքսանենգության մեջ։

Մինչ այդ Եկատերինբուրգում ՌԴ իրավապահները ձերբակալել էին մի քանի ադրբեջանցիների, որոնք մեղադրվում են 2001, 2010, 2011 թվականներին էթնիկ հանցավոր խմբի կազմում պատվիրված սպանություններին և սպանության փորձերին մասնակցելու մեջ. նրանցից երկուսը մահացել էին։ 

Երկու երկրները բողոքի նոտաներ են փոխանակել։ 

Հայերեն Русский

Գևորգ Պապոյանը Ծաղկաձորում մասնակցել է Ծաղկունյաց հրապարակի պաշտոնական վերաբացման հանդիսավոր արարողությանը

ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին. ԿԸՀ

Շիրակի ոստիկանները բացահայտել են Առափի գյուղում կատարված բնակարանային գողությունը․ գողոնը մասամբ հայտնաբերվել է, մեկ անձ ձերբակալված է

Երևան-Կապան-Երևան թռիչքները սպասարկող օդանավը կանցնի կարճաժամկետ պլանային տեխնիկական սպասարկում

CITES կոնվենցիա. Հայաստանը կատարելագործում է վայրի կենդանիների և բույսերի առևտրի վերահսկողությունը

COP17-ն ամբողջ ակտիվությամբ մտել է իր ռիթմի մեջ. ՀՀ ՇՄ փոխնախարարն ամփոփել է համաժողովի առաջին շաբաթը

Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը

Երևանի փոխքաղաքապետը Փարիզի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանական համընդհանուր խնդիրներ

COP17. Խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց. ներկայացվել է առողջ սննդի և կենսաբազմազանության կապը

ՀՖՖ արտահերթ նիստը կկայանա նոյեմբերի 4-ին