Մշակույթ

Ամառային դպրոց-ճամբար՝ թանգարաններում և գրադարաններում

2 րոպեի ընթերցում

Ամառային դպրոց-ճամբար՝ թանգարաններում և գրադարաններում

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մի շարք թանգարաններում և գրադարաններում իրականացվում է 5-14 տարեկան երեխանների և պատանիների համար նախատեսված «Ամառային դպրոց-ճամբար» ծրագիրը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։ 

Ծրագրի նպատակն է դպրոցականների ամառային արձակուրդների ընթացքում երեխաների ակտիվ հանգստը կազմակերպել թանգարանների և գրադարանների ստեղծագործ միջավայրում:

Թանգարաններում երեխաները բացահայտում են արվեստի բազմազան ոլորտները և զարգացնում ստեղծարար մտածողությունը, վարպետության դասերի և ինտերակտիվ կրթական ծրագրերի միջոցով ծանոթանում արվեստի տեսակներին, ժանրերին, ազգային զարդանախշերին, գեղանկարչության, գրաֆիկայի, կոլաժի, քանդակի, ջրային նկարչության, լուսանկարչական ստեղծագործության հիմունքներին, զարգացնում երևակայությունը, ինքնարտահայտման և ստեղծագործական կարողությունները: 

Գրադարաններում  կազմակերպվում են տարաբնույթ  կրթական ծրագրեր՝ միջոցառումներ, արհեստագործական, մեդիագրագիտության, օտար լեզուների դասընթացներ, ընթերցանության, ինտերակտիվ և ստեղծագործական մրցույթներ, թեմատիկ զրույցներ և գրքերի քննարկումներ, տիկնիկային ներկայացումներ, թատերախաղեր, էքսկուրսիաներ պամամշակութային հուշարձաններ  և  այցելություն թանգարաններ: 

Ամառային դպրոց-ճամբարին  սիրով մասնակցում են նաև հայրենիքում գտնվող սփյուռքի մեր հայրենակիցների երեխաները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում