Շիրակի մարզի ջրամբարներում ոռոգման համար բավականաչափ ջուր կա

2 րոպեի ընթերցում

Շիրակի մարզի ջրամբարներում առկա է բավականաչափ ջուր ոռոգման աշխատանքներն անխափան շարունակելու համար: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Շիրակի մարզպետարանից, ոռոգման սեզոնի ընթացքում ոռոջման ջրի տրամադրման գործընթացն անխափան իրականացնելու նպատակով դեռ մարտ ամսվա առաջին տասնօրյակից Շիրակի մայր ջրանցքով կատարվել էր ջրի կուտակման աշխատանքներ Կառնուտի ջրամբարում։

Շիրակի մարզի խորհրդի հերթական նիստի ընթացքում, անդրադառնալով  մարզում իրականացվող գյուղատնտեսական աշխատանքներին, մարզպետի աշխատակազմի Գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Ռոման Համայակյանը նշեց, որ  2025 թվականին մշակվել է 11 հազար 144 հա աշնանացան հացահատիկ, գարնանացանը կազմել է 22 հազար 837 հա։ 

«Բուսաբուծության աջակցության» ծրագրից օգտվելու համար համայնքապետարան է դիմել 1983 շահառու։ Համայնքների կողմից ներկայումս ընթանում է համատարած մոնիթորինգի իրականացման աշխատանքներ։ 

ՀՀ-ում գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի աջակցության ծրագրի շրջանակում 2025 թվականի հունվարի 1-ից մայիսի 1-ն ընկած ժամանակահատվածում 28 հայտի շրջանակներում ձեռք է բերվել 43 միավոր գյուղատնտեսական տեխնիկա, այդ թվում՝ 16 միավոր տրակտոր, լիզինգի գումարը կազմել է շուրջ 355.8 մլն դրամ: 

Ասիական Զարգացման Բանկի և Պարենի համաշխարհային ծրագրի շրջանակներում Ձիթհանքով, Հոռոմ, Նոր Կյանք, Ազատան և Ամասիա բնակավայրերում համայնքապատկան կառույցների տանիքներում կտեղադրվեն 40 ԿՎՏ հզորությամբ արևային կայաններ, որո նց տրված եկամուտով կցուցաբերվի աջակցություն նշված բնակավայրերի գյուղատնտեսությամբ զբաղվող տնտեսություններին։ 5345 հա-ի վրա մկնանման կրծողների դեմ քիմիական պայքարի միջացառումներ իրականացնելու նպատակով մարզին անհատույց տրամադրվել է 427.6 լիտր թունանյութ:

Անդրադառնալով մարզում արձանագրված կարկտարահարությանը, պատասխանատուն տեղեկացրեց, որ կարկտահարության հետևանքով վնասվել է շուրջ 3990 հա գյուղատնտեսական ցանքատարածություն, Ախուրյանում՝ 3846 հա, Արթիկում՝ 144 հա։ Վնասի չափը Ախուրյանում կազմում է շուրջ 3200 հա, Արթիկում՝ 140 հա։

Հայերեն

IDBank-ը իր 35-ամյակի միջոցառումների շրջանակում համագործակցության հուշագիր է կնքել Մատենադարանի հետ

Միջազգային կառույցներում աշխատանքի բազմամյա փորձառությամբ Գևորգ Թորոսյանը նշանակվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ

Մարագոսը հայ պատգամավորների հետ հանդիպմանը պարզաբանել է ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման գործընթացի մանրամասները

ՇՄՆ-ն պարզաբանում է տարածել COP17-ի կազմակերպման ծախսերի և գնումների գործընթացի վերաբերյալ

Ֆրանսիայի դպրոցներից մեկում դեռահասի արձակած կրակոցներից երկու մարդ է վիրավորվել

Վանաձորին է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս մեկ հողատարածք

Պուտինը Truth Social չի կարդում. Զելենսկին ՌԴ-ին մեղադրել է էներգետիկ հրադադարը խախտելու համար

Արարատ Միրզոյանն ու Օմանի ԱԳ նախարարը անդրադարձ են կատարել տարածաշրջանային զարգացումներին

COP17-ի շրջանակում հոկտեմբերի 15-ին և 16-ին Երևանում կգործեն երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ

Ադրբեջանցի զինծառայողի Հայաստան ներխուժումը կասկածի տակ չի դնում հաստատված խաղաղությունը․ Փաշինյանը՝ Շաքիի միջադեպի մասին