Մշակույթ

Ռեժիսոր Թամարա Ստեփանյանի «Արտոյի երկրում» ֆիլմի համաշխարհային պրեմիերայով կմեկնարկի Լոկառնոյի կինոփառատոնը

1 րոպեի ընթերցում

Ռեժիսոր Թամարա Ստեփանյանի «Արտոյի երկրում» ֆիլմի համաշխարհային պրեմիերայով  կմեկնարկի Լոկառնոյի կինոփառատոնը

Փարիզաբնակ կինոռեժիսոր Թամարա Ստեփանյանի «Արտոյի երկրում» հայ-ֆրանսիական լիամետրաժ ֆիլմի պրեմիերայով կմեկնարկի Լոկառնոյի հեղինակավոր միջազգային կինոփառատոնը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Ստեփանյանը հայտնել է «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում հրապարակված գրառմամբ։

Նա նշել է, որ «Արտոյի երկրում» ֆիլմն իր առաջին լիամետրաժ կինոնկարն է։ Լոկառնոյի կինոփառատոնի բացմանն այն կցուցադրվի «Գրանդե» հրապարակում 8 հազար հանդիսատեսի համար։ «Ուրախություն, հպարտություն, արցունքներ։ Դա շատ կարևոր է Հայաստանի՝ իմ հայրենիքի համար»,-գրել է ռեժիսորն ու շնորհակալություն հայտնել ֆիլմի ստեղծագործական կազմին, աջակիցներին այն ստեղծելու համար։

Լոկառնոյի միջազգային կինոփառատոնը 2025-ին կանցկացվի օգոստոսի 6-16-ը։

Կարդացեք հոդվածը` العربيةРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում