ԱՄՆ-Իրան բանակցությունները կարող են սկսվել առաջիկա շաբաթվա ընթացքում

2 րոպեի ընթերցում

Միացյալ Նահանգների և Իրանի միջև բանակցությունները կարող են մեկնարկել արդեն հաջորդ շաբաթ։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է USA Today պարբերականից, այս մասին Սպիտակ տանը կայացած միջոցառման ժամանակ հայտնել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը։ 

Վաշինգտոնում Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ հանդիպման ժամանակ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ Իրանի հետ բանակցությունների պայմանավորվածություն կա։ «Նրանք ցանկանում են խոսել»,- ասել է Թրամփը՝ հրաժարվելով հստակեցնել, թե երբ են տեղի ունենալու բանակցությունները։

Փոխարեն նրա բանագնաց Ուիթքոֆը լրագրողներին ասել է, որ հանդիպումը տեղի կունենա «շատ արագ, առաջիկա շաբաթվա ընթացքում կամ մոտավոր նման ժամանակահատվածում»։

Իսրայելը հունիսի 13-ի գիշերը ռազմական գործողություն սկսեց Իրանի դեմ՝ հարվածներ հասցնելով  միջուկային օբյեկտնրին ու ոչնչացնելով բարձրագույն ռազմական ղեկավարությանը։ Ի պատասխան՝ Իրանը հարձակում սկսեց Իսրայելի դեմ։ Միացյալ Նահանգները հակամարտության մեջ մտավ դրա սրացումից ինը օր անց՝ հունիսի 22-ի գիշերը հարվածելով իրանական երեք միջուկային օբյեկտներին։ Հունիսի 23-ի երեկոյան Թեհրանը հրթիռային հարված հասցրեց Մերձավոր Արևելքի ամենամեծ ամերիկյան ավիաբազային, որը գտնվում է Կատարում։ 

Փոխադարձ հարվածներից հետո կողմերը համաձայնության եկան հրադադարի շուրջ, որն ուժի մեջ մտավ հունիսի 24-ից։

Հայերեն فارسی Русский

ԿԺԴՀ առաջնորդի քույրը հայտարարել է, որ տեղյակ չէ Հյուսիսային Կորեայի և ԱՄՆ առաջնորդների շփումներից

CAFSEP ծրագրի շրջանակում ևս երեք բնակավայրերի տրամադրվել են նոր տեխնիկա և սարքավորումներ

Մոլդովայի կառավարությունը բանակցություններ է սկսում ՆԱՏՕ-ի հետ՝ գաղտնի տեղեկատվության փոխանակման վերաբերյալ․ Moldpres

Պուտինը կառավարությանը հանձնարարել է աջակցել լոգիստիկ կենտրոնների վերակառուցմանը

Օգոստոսի 20-ի միջոցառումների անոնս

Բուլղարիայի ՆԳ նախարարը հայտնել է, որ Բեզմերի ավիաբազայի անվտանգության համար ձեռնարկվել են բոլոր հնարավոր միջոցները. BTA

Եվրոպական միությունը և ՄԱԿ-ի գործընկերները մեկնարկում են Հայաստանում օդի որակի բարելավմանն ուղղված նոր նախաձեռնություն

Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան

ՊԵԿ-ը ներկայացրել է հուլիսի 1-ից 31-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները

ԱԺ հանձնաժողովների նախագահներ ընտրելու հարցի քննարկումներն ավարտվել են, հայտնի են քվեարկության օրն ու ժամը