Բաքվի դատարանը մերժել է Sputnik-ի աշխատակիցների կալանքը փոխելու միջնորդությունը

2 րոպեի ընթերցում

Բաքվի դատարանը մերժել է ռուսական Sputnik լրատվական գործակալության ադրբեջանական ծառայության ղեկավար Իգոր Կարտավիխի և գլխավոր խմբագիր Եվգենի Բելոուսովի խափանման միջոցը փոխելու մասին փաստաբանների բողոքարկումները։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ 

Հունիսի 30-ին ադրբեջանական իշխանությունները գործողություններ էին իրականացրել «Sputnik Ադրբեջան» լրատվական գործակալության Բաքվի գրասենյակում, ինչի արդյունքում ձերբակալվել էր մի քանի մարդ, որոնց թվում և՝ Իգոր Կարտավիխը ու Եվգենի Բելոուսովը: Մեկ օր անց դատարանը նրանց 4 ամսով կալանավորելու որոշում էր կայացրել։ «Sputnik Ադրբեջան»-ի՝ ադրբեջանական քաղաքացիություն ունեցող ևս հինգ աշխատակից հուլիսի 3-ին կալանքից ազատ են արձակվել՝ երկրից դուրս չգալու պայմանով։

Ադրբեջանական կողմի գործողությունները հետևել էին Ռուսաստանի քննչական մարմինների կողմից Եկատերինբուրգում ադրբեջանցիների ձերբակալություններին։ Այդ ադրբեջանցիները, ըստ ՌԴ իրավապահների տարածած հաղորդագրությունների, ներգրավված են սպանությունների և սպանության փորձերի մի շարք միջադեպերում, որոնք Եկատերինբուրգի տարածքում կատարվել են 2001, 2010 և 2011 թվականներին։ Ձերբակալվածներից երկուսը մահացել էին։

Ռուսաստանի ԱԳՆ-ն իր մոտ էր կանչել Ադրբեջանի դեսպանին ու ռուսական կողմի բողոքը հայտնել Բաքվի ոչ բարեկամական գործողությունների առնչությամբ։ 

Հայերեն Русский

Գևորգ Պապոյանը Ծաղկաձորում մասնակցել է Ծաղկունյաց հրապարակի պաշտոնական վերաբացման հանդիսավոր արարողությանը

ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին. ԿԸՀ

Շիրակի ոստիկանները բացահայտել են Առափի գյուղում կատարված բնակարանային գողությունը․ գողոնը մասամբ հայտնաբերվել է, մեկ անձ ձերբակալված է

Երևան-Կապան-Երևան թռիչքները սպասարկող օդանավը կանցնի կարճաժամկետ պլանային տեխնիկական սպասարկում

CITES կոնվենցիա. Հայաստանը կատարելագործում է վայրի կենդանիների և բույսերի առևտրի վերահսկողությունը

COP17-ն ամբողջ ակտիվությամբ մտել է իր ռիթմի մեջ. ՀՀ ՇՄ փոխնախարարն ամփոփել է համաժողովի առաջին շաբաթը

Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը

Երևանի փոխքաղաքապետը Փարիզի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանական համընդհանուր խնդիրներ

COP17. Խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց. ներկայացվել է առողջ սննդի և կենսաբազմազանության կապը

ՀՖՖ արտահերթ նիստը կկայանա նոյեմբերի 4-ին