Մոսկվան և Բաքուն պետք է մնան մտերիմ գործընկերներ և դաշնակիցներ. Պեսկով

2 րոպեի ընթերցում

Ռուսաստանը և Ադրբեջանը պետք է մնան մտերիմ գործընկերներ և դաշնակիցներ, և բոլոր ի հայտ եկող խնդիրները պետք է լուծվեն կառուցողական ճանապարհով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Մենք շարունակում ենք մնալ կողմնակիցներ և կարծում ենք, որ տրամաբանությունն ասում է միայն մեկ բան՝ Ռուսաստանը և Ադրբեջանը հանդիսանում են և պետք է մնան մտերիմ գործընկերներ, դաշնակիցներ և երկրներ, որոնք միավորված են ընդհանուր պատմությամբ, ընդհանուր ներկայով և ընդհանուր ապագայով», -Պեսկովի խոսքերն է մեջբերում «Ինտերֆաքս» գործակալությունը։

Կրեմլի ներկայացուցիչի խոսքով՝ «բոլոր ի հայտ եկող խնդիրները, անշուշտ, պետք է լուծվեն կառուցողական ճանապարհով, որպեսզի համապատասխանեն մեր երկկողմ հարաբերությունների ընդհանուր ոգուն»։

Պեսկովը նաև ասել է, որ Բաքվում ՌԴ դեսպանատունը և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը «մշտական ​​կապի մեջ են ադրբեջանական կողմի հետ և պաշտպանում են ձերբակալված ռուսաստանցիների շահերը՝ օգտագործելով օրենքով և առկա դիվանագիտական գործելակերպով նախատեսված բոլոր հնարավորությունները»։

Նա նաև հիշեցրել է, որ Ռուսաստանի քննչական կոմիտեի և Գլխավոր դատախազության ղեկավարներ Ալեքսանդր Բաստրիկինը և Իգոր Կրասնովը շփումներ են պահպանում Ադրբեջանի գլխավոր դատախազի հետ։

Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերությունները լարվել են Եկատերինբուրգում մի քանի ադրբեջանցիների ձերբակալությունից հետո, որի ընթացքում երկու մարդ էր մահացել։ Ադրբեջանն իր հերթին 4 ամսով կալանավորել է «Sputnik Ադրբեջան» գործակալության ղեկավարին և գլխավոր խմբագրին, ինչպես նաև ՌԴ 8 քաղաքացու՝ վերջիններիս մեղադրելով կազմակերպված հանցավոր խմբավորմանը մասնակցության մեջ։ 

Հայերեն العربية Español Русский

Գևորգ Պապոյանը Ծաղկաձորում մասնակցել է Ծաղկունյաց հրապարակի պաշտոնական վերաբացման հանդիսավոր արարողությանը

ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին. ԿԸՀ

Շիրակի ոստիկանները բացահայտել են Առափի գյուղում կատարված բնակարանային գողությունը․ գողոնը մասամբ հայտնաբերվել է, մեկ անձ ձերբակալված է

Երևան-Կապան-Երևան թռիչքները սպասարկող օդանավը կանցնի կարճաժամկետ պլանային տեխնիկական սպասարկում

CITES կոնվենցիա. Հայաստանը կատարելագործում է վայրի կենդանիների և բույսերի առևտրի վերահսկողությունը

COP17-ն ամբողջ ակտիվությամբ մտել է իր ռիթմի մեջ. ՀՀ ՇՄ փոխնախարարն ամփոփել է համաժողովի առաջին շաբաթը

Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը

Երևանի փոխքաղաքապետը Փարիզի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանական համընդհանուր խնդիրներ

COP17. Խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց. ներկայացվել է առողջ սննդի և կենսաբազմազանության կապը

ՀՖՖ արտահերթ նիստը կկայանա նոյեմբերի 4-ին