Փոդքասթ

Podcast-Հարց բժշկին. պարբերաբար կրկնվող գլխացավերը կարող են վկայել շատ լուրջ առողջական խնդիրների մասին

2 րոպեի ընթերցում

Podcast-Հարց բժշկին. պարբերաբար կրկնվող գլխացավերը կարող են վկայել շատ լուրջ առողջական խնդիրների մասին

Գլխացավը հաճախ ընկալվում է որպես անցողիկ երևույթ, սակայն մասնագետները մշտապես  զգուշացնում են՝ որոշ դեպքերում գլխացավերը կարող են վկայել շատ ավելի լուրջ առողջական խնդիրների մասին։ Ինչո՞ւ է գլխացավը երբեմն պարզապես սթրեսի հետևանք, իսկ երբեմն՝ օրգանիզմի կողմից  լուրջ ազդանշան։ Այս հարցերին պատասխանելու և թեմայի շուրջ «Արմենպրես»-ի  «Հարց Բժշկին» նախագծի հերթական թողարկման   շրջանակում ավելի մանրամասն խոսել ենք Հերացի համալսարանական հիվանդանոցի  նյարդաբանական ծառայության նյարդաբան Հասմիկ Մանուչարյանի հետ: 

Մասնագետը նշեց՝ կա գլխացավերի երկու մեծ խումբ՝ առաջնային և երկրորդային. «Առաջնային տեսակի մեջ է մտնում բոլորիս հայտնի միգրենը, լարվածության գլխացավերը, կլաստերային գլխացավերը, իսկ երկրորդային տեսակը, երբ գլխացավը որպես սիմպտոմ է որևէ լուրջ հիվանդության. նմանատիպ գլխացավեր կարող են լինել, օրինակ, զարկերակային ճնշման և ներգանգային բարձր ճնշման ֆոնին: Նշեմ, որ գլխացավը որպես սիմպտոմ կարող է հանդիսանալ նաև ուռուցքների պարագայում, ինչպես նաև գլխուղեղի  հետ կապված մի շարք սուր խնդիրների պարագայում, որոնք բավական վտանգավոր են»:

Նյարդաբանն ընդգծեց՝ մի քանի օր շարունակվող գլխացավերը, որոնք նաև ուղեկցվում են այլ սիմպտոմներով, չպետք է անտեսել և զբաղվել ինքնաբուժությամբ, քանի որ դրանք կարող են խոսել որևէ լուրջ խնդրի մասին:  

Ինչպե՞ս տարբերել սովորական գլխացավը լուրջ խնդրից։ Շատերը փորձ են անում գլխացավը հաղթահարել դեղահաբերով։ Որքանո՞վ է սա անվտանգ և ե՞րբ է անհրաժեշտ դիմել բժշկի։ Ճի՞շտ է արդյոք, որ եղանակային փոփոխությունները կարող են գլխացավերի պատճառ դառնալ։ Ի՞նչ է միգրենը և ինչպե՞ս է այն տարբերվում սովորական գլխացավից։  Կարո՞ղ է գլխացավը կապված լինել հոգնածության, սթրեսի կամ քնի խանգարումների հետ։ Կանխարգելման համար սննդակարգը, ջրի օգտագործումը կամ կենսակերպը ի՞նչ դեր ունեն։  

Այս և մի շարք այլ հարցերի ու մասնագետի կողմից առաջարկվող լուծումներին առաջարկում ենք ծանոթանալ՝ լսելով փոդքասթը:   

Լսեք նաև այլ թեմաներով Podcast-ները

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում