Մակրոնը մեկնաբանել է Պուտինի հետ ունեցած հեռախոսազրույցը

2 րոպեի ընթերցում

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ Մոսկվայի հետ քննարկումներում առաջընթաց չկա։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ BFMTV հեռուստաալիքի եթերում այսպես է նա մեկնաբանել իր ռուսաստանցի պաշտոնակից Վլադիմիր Պուտինի հետ վերջերս տեղի ունեցած հեռախոսազրույցը։ 

«Փարիզի և Մոսկվայի միջև դեռևս կան տարաձայնություններ Ուկրաինայի հարցում։ Չեմ կարող ասել, որ քննարկումներում որևէ առաջընթաց է գրանցվել, քանի որ նախ անհրաժեշտ է հասնել համաձայնության հրադադարի և բանակցությունների վերսկսման վերաբերյալ», - ասել է Մակրոնը։

Նրա խոսքով՝ «հրադադարը պետք է ապահովի ուղի դեպի խաղաղություն»։

Մակրոնը կարևոր է համարել Պուտինի հետ Իրանի հարցի շուրջ կապի պահպանումը։

«Ես զանգահարեցի նրան նախ և առաջ իրանական հարցը և Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը պահպանելու անհրաժեշտությունը քննարկելու համար։ Նա իր պատրաստակամությունը հայտնեց աջակցելու։ Շատ կարևոր էր ստանալ այս համաձայնությունը, քանի որ Ֆրանսիան նույնպես պատասխանատու է կայունության ապահովման համար», - նշել է Մակրոնը։

Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահները հուլիսի 1-ին գրեթե երեք տարվա ընթացքում առաջին անգամ հեռախոսազրույց են ունեցել։ Թե՛ Կրեմլը և թե՛ Ելիսեյան պալատը զրույցը որակել են բովանդակալից։ Երկու երկրների ղեկավարները մշտական ​​կապի մեջ են եղել մինչև 2022 թվականի սեպտեմբերը, սակայն հեռախոսազրույցների շարքն ընդհատվել է Ուկրաինայում Ռուսաստանի ծավալած ռազմական գործողություններից հետո։

Միացյալ Նահանգներ

Պուտինի հետ զրույցը ոչ մի առաջընթացի չի հանգեցրել Ուկրաինայի հետ հրադադարի հարցում. Թրամփ

Հայերեն Русский

Կալիֆոռնիայի պաշտոնյաները հակադարձել են Թրամփին՝ Իրանի կողմից Լոս Անջելեսի ու Սան Դիեգոյի «ոչնչացման» մասին նրա հայտարարությունից հետո

Paramount-ը պաշտոնապես ստանձնել է Warner Bros.-ի վերահսկողությունը՝ 110 միլիարդ դոլարի գործարքի արդյունքում

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 06/10/26

Ասիական ինդեքսներ - 06/10/26

Նեթանյահուն հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ը կփորձի հարձակվել Իսրայելի վրա՝ ընտրությունների վրա ազդելու համար

ԵՊՀ լրագրության ֆակուլտետի ուսանողները հնարավորություն կունենան թղթակցել Միջազգային ֆրանսիական ռադիոյին

«Կողք կողքի» միջազգային ներառական փառատոնի մասնակիցները Ազատության հրապարակում հանդես են եկել անվանի արտիստների հետ

«SEE FORWARD SUMMIT 2026»-ը Սոֆիայում կմիավորի բիզնեսի և կառավարության ոլորտի առաջնորդներին. BTA

«Գոյ» թատրոնը բեմ է վերադառնում «Խելագարը» խորհրդանշական ներկայացմամբ

Իրանը հայտարարել է, որ ավելի ուժգին պատասխան կգա իր դեմ նոր ագրեսիայի դեպքում