Նիդեռլանդների պաշտպանության նախարարը Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինայում քիմիական զենք օգտագործելու մեջ

2 րոպեի ընթերցում

Նիդեռլանդների և Գերմանիայի հետախուզական գործակալություններն ապացույցներ են հավաքել Ուկրաինայում Ռուսաստանի կողմից արգելված քիմիական զենքի լայնածավալ օգտագործման վերաբերյալ, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքերից խեղդող նյութ նետելու մասին՝ զինվորներին խրամատներից դուրս մղելու և նրանց վրա կրակ բացելու համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով նշված գերատեսչությունները։

Նիդեռլանդների պաշտպանության նախարար Ռուբեն Բրեկելմանսը կոչ է արել ավելի խիստ պատժամիջոցներ կիրառել Մոսկվայի դեմ։

«Հիմնական եզրահանգումն այն է, որ Ռուսաստանը մեծացնում է քիմիական զենքերի կիրառումը։ Սա մտահոգիչ է, որովհետև մաս է կազմում նոր միտումների, որոնց ականատես ենք լինում արդեն մի քանի տարի, երբ Ռուսաստանի կողմից այս պատերազմում քիմիական զենքի օգտագործումը դառնում է ավելի նորմալացված, ստանդարտացված և լայնատարած»,- ասել է նա Reuters-ին։

Բրեկելմանսը նշել է, որ Ուկրաինայում քիմիական զենքի կիրառումից մահացել է առնվազն 3 մարդ, ավելի քան 2500-ը տուժել է։

Գերմանիայի արտաքին հետախուզական գործակալությունը հաստատել է այս բացահայտումները՝ հայտարարության մեջ նշելով, որ փաստերը ձեռք են բերվել նիդեռլանդացի գործընկերների հետ միասին, սեփական ուսումնասիրությունների հիման վրա։ 

Միացյալ Նահանգներն առաջին անգամ Ռուսաստանին մեղադրել է քլորոպիկրին օգտագործելու մեջ 2024 թ. մայիսին։ Այդ քիմիական միացությունն ավելի թունավոր է, քան անկարգությունների ժամանակ կիրառվող պայքարի միջոցները, և առաջին անգամ օգտագործվել է Գերմանիայի կողմից Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ։

Ուկրաինան իր հերթին հաղորդել է ռուսական ուժերի կողմից քիմիական զենքի կիրառման հազարավոր դեպքերի մասին։ 

Իր հերթին, Ռուսաստանը բազմիցս հերքել է անօրինական զինամթերք օգտագործելու մեղադրանքները և իր հերթին դրա մեջ մեղադրել է Ուկրաինային։ ՌԴ արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան հուլիսի 2-ին հայտարարել էր, որ երկրի հարավում հայտնաբերվել են քլորոպիկրին պարունակող պայթուցիկներ։ 

Հայերեն Русский

ԿԸՀ-ն բավարարել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի 6 անդամի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրանց ազատությունից զրկելու միջնորդություններին

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ