Ադրբեջան

«Սպուտնիկ Ադրբեջան»-ի ձերբակալված աշխատակիցներից հինգն ազատ են արձակվել

1 րոպեի ընթերցում

«Սպուտնիկ Ադրբեջան»-ի ձերբակալված աշխատակիցներից հինգն ազատ են արձակվել

Ադրբեջանի քաղաքացիություն ունեցող «Սպուտնիկ Ադրբեջան»-ի խմբագրության ձերբակալված 5 աշխատակիցներն ազատ են արձակվել՝ չհեռանալու մասին ստորագրությամբ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «Sputnik Ближнее Зарубежье»-ն՝ նշելով, որ դեռևս կալանքի տակ են մնում գործակալության ղեկավար Իգոր Կարտավիխն ու գլխավոր խմբագիր Եվգենի Բելոուսովը, որոնք Ռուսաստանի քաղաքացիություն ունեն: Բաքվի դատարանն ավելի վաղ նրանց կալանավորել էր չորս ամիս ժամկետով։

Հունիսի 30-ին Ադրբեջանի իրավապահ մարմինները գործողություն են իրականացրել «Sputnik Ադրբեջան» լրատվական գործակալության գրասենյակում, ձերբակալվել է մի քանի մարդ, որոնց թվում են եղել «Sputnik Ադրբեջան»-ի ղեկավար Իգոր Կարտավիխը և գլխավոր խմբագիր Եվգենի Բելոուսովը: Մինչ այդ Ռուսաստանի քննչական կոմիտեից հայտնել էին, որ իրավապահ մարմինները հունիսի 27-ին կասեցրել են էթնիկ խմբավորման գործունեություն։ Հետաքննության վարկածով՝ գործով անցնողները ներգրավված են եղել սպանությունների և սպանության փորձերի մի շարք միջադեպերում, որոնք Եկատերինբուրգի տարածքում կատարվել են 2001, 2010 և 2011 թվականներին։ Ձերբակալվածներից երկուսը մահացել էին։

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում