Ryanair-ի ավելի քան 30 հազար ուղևորի թռիչք է չեղարկվել Ֆրանսիայում գործադուլների պատճառով

1 րոպեի ընթերցում

Ֆրանսիայում ավիադիսպետչերների հայտարարած երկօրյա գործադուլի հետևանքով տուժել են տասնյակ հազարավոր ուղևորներ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով BBC-ն, բյուջետային ավիափոխադրող Ryanair ընկերությունը ստիպված է եղել չեղարկել ավելի քան 170 թռիչք՝ խաթարելով ավելի քան 30 հազար ուղևորի արձակուրդային ծրագրերը։

Ֆրանսիական երկու արհմիության կողմից հուլիսի 3-4-ը հայտարարված գործադուլի պահանջն աշխատանքային պայմանների բարելավումն է։ Մասնավորապես, նրանք հանդես են գալիս «անձնակազմի անբավարարության», «անհաջող տեխնիակական նախագծերի», «տոքսիկ կառավարման» դեմ։ 

Ֆրանսիայի տրանսպորտի նախարար Ֆիլիպ Տաբարոն դատապարտել է միությունների քայլը՝ նրանց պահանջներն անվանելով անընդունելի հատկապես մեծ պահանջարկ ունեցող նման արձակուրդային շրջանում։

Թռիչքների չեղարկումից տուժել են ոչ միայն Ֆրանսիա եկող ու այդ երկրից մեկնող չվերթները, այլև ֆրանսիական օդային տարածքով դեպի այլ երկրներ, այդ թվում և Միացյալ Թագավորություն, Իռլանդիա, Իսպանիա և Հունաստան ուղևորվող թռիչքները։

Եվրոպայի խոշորագույն ավիացիոն մարմինը՝ Airlines for Europe-ը գործադուլն «անհանդուրժելի» է անվանել։

Հայերեն

Flydubai-ի օդանավի կապիտանի վրա հարձակված երկրորդ օդաչուն դեռ ամռանն էր մտադրվել ինքնաթիռ զավթել. ԶԼՄ

Բելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողի

Հնդկաստանը հայտարարել է Սև ծովով հացահատիկի և էներգակիրների փոխադրման հարցով Ռուսաստանի և Ուկրաինայի հետ շփումների մասին

Երևանում մեկնարկել է Միջազգային առևտրի և ներդրումների եռօրյա ֆորումը

Ֆրանսիայում 1065 մարդ է տուժել բողոքի գործողությունների ընթացքում

ՖԻՖԱ-ի նոր դասակարգման աղյուսակում Հայաստանի ընտրանին 108-րդն է

Էկոնոմիկայի նախարարը հայտարարել է Հայաստանի գյուղմթերքի ամբողջական իրացման մասին

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The Sun

«Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026»-ը նոր հնարավորություններ է ստեղծում երկկողմ համագործակցության համար

Ազատազրկման դատապարտվելու դեպքում պատիժը կկրի Հայաստանում․ վարչապետը՝ ադրբեջանցի զինծառայողի հնարավոր դատապարտման մասին