Ադրբեջան

Սանկտ Պետերբուրգում ադրբեջանցի գործարար է ձերբակալվել

2 րոպեի ընթերցում

Սանկտ Պետերբուրգում ադրբեջանցի գործարար է ձերբակալվել

Սանկտ Պետերբուրգում շինարարական ընկերության 32-ամյա գործադիր տնօրենը ձերբակալվել է ավելի քան 46 միլիոն ռուբլու ընդհանուր գումարի խարդախություններ իրականացնելու կասկածանքով,

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին РБК-ին հայտնել են Ռուսաստանի ՆԳՆ Սանկտ Պետերբուրգի և Լենինգրադի մարզի մամուլի ծառայությունից։

Ըստ տեղեկության՝  հարուցվել է քրեական գործ ՌԴ քրեական օրենսգրքի 159-րդ հոդվածով (խարդախություն)։

«Ոստիկանության տվյալներով՝ կասկածյալը  բնակելի շենքերի շինարարության և դրանց հետագա վարձակալության համար ներդրումներ ներգրավելու պատրվակով խարդախությամբ տիրացել է Սանկտ Պետերբուրգի երեք բնակիչների միջոցներին», - նշել են ՌԴ ՆԳՆ-ից։ 

Ինչպես նշում է 78.ru պորտալը, ձերբակալվածը ծնունդով Ադրբեջանից է։ Նրա տանը անվտանգության ուժերը հայտնաբերել են 175 հազար ռուբլի և 500 դոլար։ 

Պորտալի տվյալներով՝ ձերբակալվածը ղեկավարում է «Ամուրով Գրուպ» ՍՊԸ-ն, իսկ քրեական  գործը ներառում է Սանկտ Պետերբուրգի ձեռնարկատերերին 9,6 միլիոն և 22 միլիոն ռուբլու չափով խաբելու երկու դրվագ։  

Երրորդ դեպքում, գործի նյութերի համաձայն, շինարարական ընկերության գործադիր տնօրենը տուժողին խաբել է 14,7 միլիոն ռուբլու չափով:  

Գործարարը ձերբակալվել է Պարգոլովո գյուղի Վոլոգոդսկայա փողոցում գտնվող իր մասնավոր տանը: Խուզարկության ընթացքում անվտանգության աշխատակիցները առգրավել են գույքի փաստաթղթեր, բջջային հեռախոս և գումար (ռուբլով և արտարժույթով): 

Ձերբակալվածին վերագրվող հանցագործությունները վերաբերում են 2020-2021 թվականներին ընկած ժամանակահատվածին։ 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում