Ադրբեջան

Ադրբեջանում ռուսական մշակույթն արգելելու բոլոր փորձերն անիրագործելի են. Շվիդկոյ

2 րոպեի ընթերցում

Ադրբեջանում ռուսական մշակույթն արգելելու բոլոր փորձերն անիրագործելի են. Շվիդկոյ

Ռուսաստանում ադրբեջանական սփյուռքի ներկայացուցիչների ձերբակալությունները, որոնք Եկատերինբուրգում կատարվել են հանցավորության դեմ պայքարի շրջանակներում, չպետք է ազդեն երկրների միջև մշակութային հարաբերությունների բնույթի վրա, իսկ Ադրբեջանում ռուսական մշակույթն արգելելու բոլոր փորձերն անիրագործելի են: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ՏԱՍՍ-ին ասել է միջազգային մշակութային համագործակցության հարցերով Ռուսաստանի Դաշնության նախագահի հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը: 

Նա նշել է, որ Ռուսաստանը չի պատրաստվում չեղարկել մշակութային միջոցառումներն Ադրբեջանում և ադրբեջանական համայնքների համար՝ Ռուսաստանի Դաշնությունում:

«Ռուսաստանը չի չեղարկի մշակութային ակցիաներն ու միջոցառումներն ինչպես Ադրբեջանի Հանրապետությունում, այնպես էլ Ռուսաստանի ադրբեջանական համայնքներում: Ես կարծում եմ, որ հանցավորության դեմ պայքարը, որը տեղի է ունեցել Եկատերինբուրգում, չպետք է ազդի մշակութային փոխգործակցության բնույթի վրա…. Մեր երկրների միջև հարաբերություններն այնքան խորը պատմություն ունեն, և Ադրբեջանում ռուսական մշակույթն արգելելու փորձերը պարզապես անիրագործելի են», - կարծում է գործակալության զրուցակիցը:

Շվիդկոյի խոսքով, եթե հետաքննության ընթացքում թույլ են տրվել դատավարական խախտումներ, դրանք ավտոմատ կերպով կանցնեն Ռուսաստանի դատախազության իրավասությանը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում