Հրշեջները մարել են Նոր Հաճնի եռահարկ շենքում բռնկված հրդեհը
1 րոպեի ընթերցում

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հուլիսի 1-ին, ժամը 12:28-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքի Չարենցի փողոցի շենքերից մեկի տանիքում։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային և Երևան քաղաքի փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատների երկու մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք և օպերատիվ խումբ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել Չարենցի փողոցում գտնվող եռահարկ շենքի տանիքում:
Ըստ աղբյուրի՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 13:17-ին, մարվել՝ 13:54-ին։ Այրվել են տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 50 քմ), երրորդ հարկի բնակարանի առաստաղը (մոտ 5 քմ):
Հրշեջ-փրկարարները տարհանել են բնակիչներին։