Բարձր տեխնոլոգիաներ

ՀՀ վարչապետը ներկա է գտնվել Viva ընկերության հիմնադրման 20-ամյակին նվիրված միջոցառմանը

1 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետը ներկա է գտնվել Viva ընկերության հիմնադրման 20-ամյակին նվիրված միջոցառմանը

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել  Viva ընկերության հիմնադրման 20-ամյակին նվիրված միջոցառմանը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ հանդիսավոր արարողության ժամանակ անդրադարձ է կատարվել անցած երկու տասնամյակի հաջողություններին, ներկայացվել են ընկերության ռազմավարական տեսլականն ու ապագա ծրագրերը: 

Միջոցառման ընթացքում մեծարվել և պարգևատրվել են այն աշխատակիցները, որոնք Viva-ում աշխատել են 20 տարի՝ զգալի ներդրում ունենալով ընկերության կայացման գործում։ 

Վարչապետի աշխատակազմից հիշեցնում են, որ  «ՄՏՍ-Արմենիա» ընկերությունն իր 100 տոկոս բաժնետոմսերի 20 տոկոսը նախորդ տարվա փետրվարին նվիրաբերել է ՀՀ Կառավարությանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում