Ադրբեջան

Ադրբեջանի արտգործնախարարությունը պատասխանել է Պուտինի հատուկ ներկայացուցչին

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանի արտգործնախարարությունը պատասխանել է Պուտինի հատուկ ներկայացուցչին

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը մեկնաբանել է Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյի հայտարարությունը, ըստ որի՝ ռուսական մշակութային միջոցառումների չեղարկումը աղքատացնում է Ադրբեջանի մշակութային միջավայրը։ 

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։ 

«Պարոն Շվիդկոյի կողմնակալ հայտարարությունները, ով անձամբ բազմիցս այցելել է Ադրբեջան և հիացմունք է հայտնել մեր մշակույթի բարձր մակարդակի վերաբերյալ, զարմանալի են։ Եթե խոսենք նրա խոսքերով, մենք չենք կարծում, որ Բաստայի նման կատարողների համերգային ծրագրերը հարստացնում են մեր երկրի մշակութային գունապնակը», - նշել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը։ 

Գերատեսչությունը նաև ընդգծել է, որ հաշվի առնելով երկկողմ հարաբերություններին հարված հասցրած իրադարձությունները, Ռուսաստանի մասնակցությամբ միջոցառումները չեղարկելու որոշումը օրինական և համարժեք քայլ է։

Կարդացեք հոդվածը` Español
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում