Ֆինանսներ

Նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատ հարկային եկամուտներն աճել են 14.2%-ով. ՊԵԿ

1 րոպեի ընթերցում

Նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատ հարկային եկամուտներն աճել են 14.2%-ով. ՊԵԿ

Հայաստանի պետական եկամուտների կոմիտեն 2025 թվականի առաջին կիսամյակի ընթացքում ապահովել է 1 տրլն 356.0 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր, ինչը 2025 թվականի պետական բյուջեի համամասնություններով առաջին կիսամյակի համար նախատեսված ցուցանիշից` 1 տրլն 346.6 մլրդ դրամից,  ավելի է 9.4 մլրդ դրամով կամ 0.7%-ով, իսկ  վերանայված ցուցանիշից` 1 տրլն 349.8 մլրդ դրամից, ավելի է 6.2 մլրդ դրամով կամ 0.5%-ով:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՊԵԿ-ը միաժամանակ տեղեկացնում է, որ 2024 թվականի առաջին կիսամյակի ընթացքում պետական բյուջե են մուտքագրվել 1 տրլն 187.6 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր: Այսպիսով, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ հարկային եկամուտներն աճել են 168.4 մլրդ դրամով կամ 14.2%-ով:

Կարդացեք հոդվածը` Español中文
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում