Ադրբեջան

Ադրբեջանի դեսպանը կանչվել է ՌԴ արտաքին գործերի նախարարություն

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանի դեսպանը կանչվել է ՌԴ արտաքին գործերի նախարարություն

Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևը կանչվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն՝ կապված Բաքվի ոչ բարեկամական գործողությունների և ռուս լրագրողների անօրինական կալանավորման հետ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է РБК-ն, այս  մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը։

«Դեսպանը կանչվել է նաև ռուս լրագրողների անօրինական կալանավորման պատճառով, որոնց թեմայով Ադրբեջանի իշխանությունները այս տարիների ընթացքում որևէ բողոք չեն ունեցել», - ասել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան։

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում