Հայաստան

Արարատի մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

1 րոպեի ընթերցում

Արարատի մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Արարատի մարզում հունիսի 30-ին և հուլիսի 1-ին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում է Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ը 

«Հնարավոր հրդեհներից և դրանց անկանխատեսելի հետևանքներից խուսափելու համար հորդորում ենք խստորեն հետևել հակահրդեհային նորմերի պահպանմանը»,- հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ից: 

Քաղաքացիներին զգուշացվում է, որ անտառային տարածքներում արգելվում կրակ վառե, վառվող լուցկի կամ ծխախոտի մնացորդ գցել, յուղերով կամ բենզինով ներծծված լաթեր թողնել, ներքին այրման շարժիչների աշխատանքի ժամանակ մեքենան վառելիքով լիցքավորել, ինչպես նաև ծխել լիցքավորվող մեքենաների մոտ:

Խարույկ թույլատրվում է վառել միայն դրանց համար նախատեսված վայրերում և վերջում հանգցնել այն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում