Ադրբեջանում չեղարկել են ռուսական պետական և մասնավոր ձեռնարկությունների կողմից նախատեսվող բոլոր մշակութային միջոցառումները
1 րոպեի ընթերցում

Ադրբեջանում չեղարկվել են ռուսական ուղղվածությամբ բոլոր մշակութային միջոցառումները:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով մշակույթի նախարարությանը:
Նշվում է, որ հաշվի առնելով Ռուսաստանի Դաշնության Սվերդլովսկի մարզում իբր էթնիկ պատկանելության հիմքով իրավապահ մարմինների կողմից ադրբեջանցիների նկատմամբ կանխամտածված և արտադատական սպանություններն ու բռնությունները, ինչպես նաև այն փաստը, որ նման դեպքերը վերջին շրջանում դարձել են համակարգված, չեղյալ են հայտարարվել մշակութային միջոցառումները, որոնք նախատեսվում է անցկացնել Ադրբեջանում Ռուսաստանի պետական և մասնավոր ձեռնարկությունների կողմից, այդ թվում՝ համերգներ, փառատոններ, ներկայացումներ, ցուցահանդեսներ և այլն:
Կարդացեք հոդվածը` Русский