Ադրբեջան

Ադրբեջանի ԱԳՆ-ն բողոք է հայտնել ՌԴ դեսպանության ժամանակավոր հավատարմատարին

2 րոպեի ընթերցում

Ադրբեջանի ԱԳՆ-ն բողոք է հայտնել ՌԴ դեսպանության ժամանակավոր հավատարմատարին

Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանության ժամանակավոր հավատարմատար Պյոտր Վոլոկովիխը կանչվել է երկրի արտաքին գործերի նախարարություն։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ նշելով, որ ՌԴ դիվանագետի կանչը կապված է Եկատերինբուրգ քաղաքում մի խումբ ադրբեջանցիների ձերբակալությունների հետ։

«Ռուսական կողմին խիստ բողոք է հայտնվել մեր հայրենակիցների բնակության վայրերում կատարված խուզարկությունների կապակցությամբ, որոնց հետևանքով մի քանի մարդ ծանր վիրավորվել է, իսկ ինը մարդ ձերբակալվել է»,-ասված է Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ: 

Նշվում է, որ մինչ այդ Բաքուն կոչ էր արել Մոսկվային հետաքննել Ուրալում տեղի ունեցած միջադեպը: 

Հունիսի 27-ին Եկատերինբուրգում անցկացվել է Ադրբեջանի քաղաքացիների զանգվածային ձերբակալություն, որի ընթացքում երկու մարդ ստացել է կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ: Լրագրողների խոսքով՝ անվտանգության ուժերի կողմից մի քանի տասնյակ մարդ տարվել է՝ «նախորդ տարիների դեպքերի» հետաքննության կապակցությամբ: 

Չհաստատված տեղեկությունների համաձայն՝ երկու եղբայրներ՝ Հուսեյնը և Զիյադինը, և ևս ութ մարդ վիրավորվել են ծեծի ենթարկվելուց հետո: Տղամարդիկ, որոնց բժիշկները չեն կարողացել փրկել, զբաղվել են ռեստորանային բիզնեսով, նրանք «Կասպիան» ռեստորանի սեփականատերն էին: 

Ռուսաստանի լրատվամիջոցները նշում են, որ ՌԴ ԱԴԾ գործողությունը կարող է կապված լինել 2001 թվականին ռեստորանում տեղի ունեցած միջադեպի գործի հետ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում