Շրջակա միջավայրի նախարարությունն ապատեղեկատվություն է որակել Հայաստան գաղտնի կերպով միջուկային վառելիքի թափոններ տեղափոխելու մասին լուրը

2 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարությունը անդրադարձել է «Ֆրանսիական Orano ընկերությունը գաղտնի կերպով Հայաստան է տեղափոխում միջուկային վառելիքի թափոններ, որոնք պահվելու են ազգային պարկերից մեկում» վերնագրով համացանցում տարածված հոդվածին՝ ընդգծելով, որ այն ամբողջությամբ ապատեղեկատվություն է և չի համապատասխանում իրականությանը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախարարության տարածած հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է.

«Մամուլում տարածված «Ֆրանսիական Orano ընկերությունը գաղտնի կերպով Հայաստան է տեղափոխում միջուկային վառելիքի թափոններ, որոնք պահվելու են ազգային պարկերից մեկում» վերնագրով հոդվածում ներկայացված տեղեկատվությունն ամբողջությամբ ապատեղեկատվություն է և չի համապատասխանում իրականությանը»։ 

Նախարարությունը կոչ է արել բոլորին՝ զերծ մնալ չստուգված ու անհայտ աղբյուրներից տարածվող տեղեկատվության հանրայնացումից և պատասխանատվությամբ մոտենալ հրապարակվող նյութերի հավաստիությանը։

Այս ապատեղեկատվության տարածմանն անդրադարձել է նաև Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Հիբրիդային պատերազմ, բան՝ ամեն ինչ հասկացանք։ Բայց եթե որևէ մեկը լրջորեն պետք է հարցնի, թե ճի՞շտ է, որ «Դիլիջան» ազգային պարկում ուրանի թափոններ ենք պահում, այդ հարցնողը կամ ավանակ է, կամ գործակալ, կամ էլ այդ ֆեյք լրատվամիջոցը ստեղծած ռոբասերժիկի ընտանիքի անդամ»,-գրել է վարչապետը։

Նշենք, որ ավելի վաղ մի շարք հայկական լրատվամիջոցներ տեղեկատվություն էին տարածել, թե իբր ֆրանսիական Courrier France 24 պարբերականի հոդվածի համաձայն՝ «ֆրանսիական պետական միջուկային Orano ընկերությունը գաղտնի կերպով սկսել է օգտագործված միջուկային վառելիք տեղափոխել Հայաստան»:

Հավելենք, որ կեղծ հոդվածի թարգմանությունը ներկայացրած «Մեդիամաքս» լրատվականն, ավելի ուշ, ընթերցողներից և հանրությունից ներողություն է խնդրել ապատեղեկատվություն պարունակող հոդվածի հրապարակման համար՝ հեռացնելով այն իր կայքից։

 

Հայերեն English Français Русский

Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիների՝ իբր առաջ գալու փորձի մասին լուրը իրականությանը չի համապատասխանում

Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կմասնակցի ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի Կունմինգի երկխոսությանը

Հայաստանում օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի 4-7 աստիճանով

Թալին-Քարակերտ հանրապետական նշանակության ավտոճանապարհն ասֆալտապատվում է

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցում

ԱՄՆ-ն կոչնչացնի Իրանի նավթային տանկերները, եթե այդ երկիրը շարունակի հարվածել ամերիկյան նավերին․ Փիթ Հեգսեթ

Հրշեջ-փրկարարները բազմաբնակարան շենքում կանխել են հրդեհի տարածումը

ԿԽՄԿ-ի աջակցությամբ Վայոց ձորի ԲԿ-ի անհետաձգելի բուժօգնության նոր բաժանմունքը կգործի միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան

Կոռնիձորում հավատում են խաղաղությանը և արդեն մտածում հավակնոտ ծրագրեր իրականացնելու մասին

Շիրակի մարզի Արթիկ համայնքում փորձարկվելու է էլեկտրաշչակ