Սիսիանում ընթանում է Կարճամետրաժ ֆիլմերի 8-րդ միջազգային կինոփառատոնը

3 րոպեի ընթերցում

Սիսիանում տեղի է ունեցել Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 8-րդ միջազգային կինոփառատոնի բացման արարողությունը, որին ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը:

Փառատոնի հանդիսավոր բացման արարողությունը տեղի է ունեցել Հ. Սահյանի անվան Սիսիանի քաղաքային մշակույթի կենտրոնում։ Փառատոնը բացվել է Կաննի 77-րդ միջազգային կինոփառատոնի կարճամետրաժ մրցույթի մրցանակակիր «Մարդ, ով չէր կարող լռել» ֆիլմով (ռեժ. Նեբոյշա Սլիժեպչևիչ, Խորվաթիա):

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԿԳՄՍՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից, Դանիել Դանիելյանը ողջունել է ներկաներին միջոցառման բացման կապակցությամբ: Նա հատկապես ընդգծել է փառատոնը Սիսիանում անցկացնելու հանգամանքը՝ որպես մշակութային ապակենտրոնացման քաղաքականության մաս: «Մշակույթի ապակենտրոնացումը, համաչափ զարգացումը, համայնքներում ակտիվացումը ՀՀ պետական քաղաքականության առանցքում են: Պետական աջակցությամբ իրականացվող ցանկացած միջոցառում անպայմանորեն ենթադրում է նաև մարզային բաղադրիչ: Այս փառատոնը կարևոր է նաև միջազգային ընդգրկունություն և կրթական բաղադրիչ ունենալու առումներով, ինչը կարևոր պայման է Հայաստանում կինոյի զարգացման համար»,- ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը: Նա փառատոնը կարևորել է նաև տաղանդների բացահայտման և մինչև մասնագիտական դաշտ ուղղորդելու տեսանկյունից: «Փառատոնը նաև Հայաստանի ձայնն է՝ ֆիլմերի միջոցով ամբողջ աշխարհին ներկայացնելու մեր տեսլականը համամարդկային խնդիրների վերաբերյալ»,-հավելել է նա՝ շնորհակալություն հայտնելով գործընկերներին՝ ի դեմս Երևանի քաղաքապետարանի: Դանիել Դանիելյանը կարևորել է նաև ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ իրականացվող «Կինոդպրոց առանց  սահմանների. Սյունիք» կրթական ծրագիրը, որի փակման արարողությունը նախատեսված է փառատոնի շրջանակում: Եզրափակելով խոսքը՝ նա ընդգծել է, որ ցանկացած իրադարձության հիմքում շատ կարևոր է անձի նախաձեռնությունը և կոչ է արել երիտասարդներին ակտիվ լինել և հանդես գալ նոր գաղափարներով: 

Փառատոնն անցկացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ. գլխավոր հովանավորը Երևանի քաղաքապետարանն է։

Փառատոնի միջոցառումները Սիսիանում կշարունակվեն մինչև հունիսի 28-ը:

Հունիսի 29-ին՝ ժամը 15։00-ից սկսած, փառատոնային ծրագիրը կշարունակվի Հայաստանի կինոգործիչների միությունում, իսկ ժամը 20։30-ին Երևանի մանկական զբոսայգում ամֆիթատրոնի հատվածում տեղի կունենա մրցութային ֆիլմերի ցուցադրություն։ Հունիսի 30-ին զբոսայգու ամֆիթատրոնի հատվածում տեղի կունենան փառատոնի փակման հանդիսավոր արարողությունը և մրցանակաբաշխությունը։ Փառատոնային բոլոր միջոցառումների մուտքն ազատ է։ Հանդիսատեսը հնարավորություն կունենա դիտելու միջազգային հեղինակավոր կինոփառատոների մրցանակակիր կարճամետրաժ ֆիլմերը:

Մշակույթ

Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 8-րդ միջազգային կինոփառատոնը կանցկացվի մայրաքաղաքում և Սիսիանում

Հայերեն

ՃՏՊ Օհանավան բնակավայրի մոտակայքում․ նախնական տվյալներով կան զոհեր

Մենք որդեգրել ենք հավասարակշռված արտաքին քաղաքականություն. Փաշինյանը` հայ-ռուսական հարաբերությունների մասին

Տեղի է ունեցել Հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

Հարևան երկրներն Իրանի համար առաջնահերթություն են. Արաղչի

Ականավոր դաշնակահար Դմիտրի Մասլեևը մենահամերգներով հանդես կգա Երևանում և ՀՀ մարզերում

Դեպի Լուսին և հետ․ լուսնային «Արտեմիս-2» առաքելության տիեզերագնացի բացառիկ հարցազրույցը «Արմենպրես»-ի հետ

Մոհսեն Ռեզային Իրանի իրավունքների և պահանջների վերաբերյալ ԱՄՆ-ի պատասխանը համոզիչ չի համարում

«Silicon Mountains 2026» համաժողովի շրջանակում կայացավ Միկրոէլեկտրոնիկայի 21-րդ միջազգային օլիմպիադայի մրցանակաբաշխությունը

Ավելի քան 100 ընկերություն և նախագգիծ՝ 10-ից ավելի երկրներից. Երևանը պատրաստվում է TOON EXPO-ին

Դոնալդ Թրամփը հայտարարել է տարեվերջից Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնությունը դադարեցնելու մասին