Սևանում ՄԱԿ-ի համաշխարհային ծրագրի գրասենյակ է բացվել

3 րոպեի ընթերցում

ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը Սևանում նոր գրասենյակ է բացել՝ Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում իր գործունեությունն ընդլայնելու նպատակով։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից, 

ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի նոր գրասենյակի բացմանը մասնակցել են ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի hայաստանյան գրասենյակի տնօրեն Նանա Սկաուն, Գեղարքունիքի մարզպետի տեղակալներ Վահան Զարոյանը և Ջանիկ Բազեյանը, Սևան համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արթուր Մարգարյանը, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի, ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի և Սևանի համայնքապետարանի պատասխանատու աշխատակիցներ։

«Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում մեծ ներուժ կա, և մենք ցանկանում ենք զարգացնել գյուղատնտեսական ենթակառուցվածքները և լրացուցիչ հնարավորություններ ստեղծել մարդկանց համար: ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը  արդյունավետորեն համագործակցում է Հայաստանի կառավարության հետ և, ներգրավելով համայնքների անդամներին, խթանում կայունությունը տարածաշրջանում՝ բացահայտելով և լուծելով մարզերում առկա մարտահրավերները»,- ասել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ներկայացուցիչ և տնօրեն Նանա Սկաուն:

«Մարզպետ Կարեն Սարգսյանի և մեր անունից թույլ տվեք շնորհավորել բոլորիս Սևան քաղաքում ՊՀԾ-ի նոր գրասենյակ բացելու կապակցությամբ և շնորհակալություն հայտնել ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրին մինչ օրս Գեղարքունիքի մարզում իրականացրած կարևոր ծրագրերի համար։ Այս գրասենյակի առկայությունը կբարձրացնի մարզի փոքր և միջին գյուղացիական տնտեսությունների արտադրողականությունն ու շահութաբերությունը»,-նշել է Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Վահան Զարոյանը։

Սևան համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արթուր Մարգարյանը նույնպես շնորհակալություն է  հայտնել  Նանա Սկաուին և ծրագրի պատասխանատուներին՝ Սևանում նոր գրասենյակի բացման առթիվ։ 

ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը Գեղարքունիքում` ի թիվս այլ ծրագրերի, իրականացնում է  «Դպրոցական սնունդ» ծրագիրը՝ ապահովելով տարրական դասարանների երեխաներին տաք և սննդարար կերակուրներով: 

ՊՀԾ-ն նաև իրականացնում է դպրոցական գյուղատնտեսական ծրագրեր ամբողջ Հայաստանում, այդ թվում՝ Գեղարքունիքում, որտեղ դպրոցներին աջակցություն է ցուցաբերվում   ջերմատների, ինտենսիվ այգիների և արևային կայանների կառուցման տեսքով։ 

Հայերեն Русский 中文

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան