Աշխարհ

Մակրոնն աննորմալ է համարում առևտրային պատերազմը ՆԱՏՕ-ի անդամների միջև

1 րոպեի ընթերցում

Մակրոնն աննորմալ է համարում առևտրային պատերազմը ՆԱՏՕ-ի անդամների միջև

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը տարակուսանք է հայտնել պաշտպանական ծախսերն ավելացնելու ծրագրերի պարագայում ՆԱՏՕ-ի անդամ երկրների միջև առևտրային պատերազմի հանգամանքով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նա հայտարարել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին հաջորդած ասուլիսում։

«Լինելով դաշնակիցներ՝ չի կարելի հայտարարել, որ անհրաժեշտ է շատ ծախսել և առևտրային պատերազմ մղել իրար հետ։ Դա նորմալ չէ»,- հայտարարել է Մակրոնը։

Նա կոչ է արել սահմանել առևտրային խաղաղություն և նվազեցնել գործող մաքսատուրքերի արգելքները։ Մակրոնը գտնում է՝ ժամանակն է, որպեսզի ԵՄ-ն և ԱՄՆ-ը համաձայնության գան մաքսատուրքերի հարցի շուրջ։

 

 

Կարդացեք հոդվածը` Français
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում