Պատահարներ

ՃՏՊ Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհին․ կան տուժածներ

1 րոպեի ընթերցում

ՃՏՊ Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհին․ կան տուժածներ

Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը հունիսի 25-ին, ժամը 18:58-ին ահազանգ է ստացել, որ Ջաջուռի ոլորաններում տեղի է ունեցել ՃՏՊ․ տուժածներ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհի 17-րդ կմ-ին Toyota մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից, գլորվել և հայտնվել դաշտամիջյան հատվածում:

Ըստ աղբյուրի՝ մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ երեք ուղևոր հոսպիտալացվել է բժշկական կենտրոններ։

Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում