ՀՀ ԿԳՄՍ նախարարը Դիլիջանի դպրոցներում հետևել է 9-րդ դասարանի՝ էսսեի ձևաչափով անցկացված քննությանը

3 րոպեի ընթերցում

Հանրակրթության նոր չափորոշչի շրջանակում Տավուշի մարզում «Հայոց պատմություն» և «Գրականություն» առարկաներից 9-րդ դասարանցիների համար անցկացվել է քննություն` միասնական էսսեի ձևաչափով: Դիլիջանի թիվ 2 և թիվ 4 հիմնական դպրոցներում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը հետևել են քննության ընթացքին։ 

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, աշակերտներին տրված էին գրականությունից և պատմությունից տեքստերի հատվածներ՝ միևնույն թեմայի ու գաղափարի շրջանակում, և պետք էր գրել էսսե դրանցից յուրաքանչյուրի վերաբերյալ՝ ըստ չափանիշների ու վերլուծական կարողությունների:

Ժաննա Անդրեասյանը հաջողություն է մաղթել աշակերտներին և կոչ արել կենտրոնանալ և ազատորեն արտահայտել սեփական մտքերն ու վերլուծությունը թեմայի շուրջ։ Նա հատկանշական է համարել, որ այս քննության շրջանակում գնահատվելու են աշակերտների վերլուծական կարողությունները, ոչ թե սոսկ լեզվի իմացությունը։

Դիլիջանի թիվ 2 դպրոցում քննություն է հանձնել 67 աշակերտ. ընդհանուր առմամբ` դպրոցում սովորում է 670 աշակերտ։ Դիլիջանի թիվ 4 դպրոցի աշակերտները 505-ն են. քննության մասնակցում էր 9-րդ դասարանի 62 աշակերտ։ Նախարար Ժաննա Անդրեասյանը շրջել է դպրոցներում, ծանոթացել պայմաններին, տեխնիկական և լաբորատոր հագեցվածությանը, քննարկել խնդիրները։ Նա հետաքրքրվել է՝ լաբորատորիաների ներդրմամբ պայմանավորված՝ երեխաների շրջանում կա՞ հետաքրքրության աճ բնագիտական առարկաների նկատմամբ, ի՞նչ ակտիվությամբ են աշակերտները մասնակցում մարզական միջոցառումներին, ի՞նչ հաջողություններ են գրանցել և այլն։ Ծանոթանալով դպրոցներում առկա խնդիրներին՝ նախարարը հանձնարարականներ է տվել դրանց լուծմանն ուղղված քայլերին համապատասխան ընթացք տալու վերաբերյալ։

Տավուշ այցի շրջանակում նախարար Ժաննա Անդրեասյանը կանգառ է կատարել նաև Դիլիջան քաղաքի Հովհ. Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանում՝ ծանոթանալու ԿԳՄՍ նախարարության միջոցներով հիմնանորոգված շենքի պայմաններին և տարածքի բարեկարգման ընթացիկ աշխատանքներին։ Նախարարն այցելել է նաև Ծովագյուղի երիտասարդական կենտրոն, որը շահագործվում է 2025 թ. ապրիլից։ Ժաննա Անդրեասյանը հետաքրքրվել է, թե ինչ ընթացիկ խնդիրներ կան և ինչ է արվում դրանց լուծման ուղղությամբ, ինչպիսի ծրագրեր են իրականացվում կենտրոնում, արդյոք դպրոցականներն ու երիտասարդներն ապահովում են ակտիվ մասնակցութրուն։ Կենտրոնի պատասխանատուի խոսքով՝ արդեն իսկ իրականացվել են տարաբնույթ ծրագրեր, առաջիկայում նախատեսվում է նաև նկարների և ձեռագործ աշխատանքների ցուցահանդես:

Հայերեն

ՃՏՊ Օհանավան բնակավայրի մոտակայքում․ նախնական տվյալներով կան զոհեր

Մենք որդեգրել ենք հավասարակշռված արտաքին քաղաքականություն. Փաշինյանը` հայ-ռուսական հարաբերությունների մասին

Տեղի է ունեցել Հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

Հարևան երկրներն Իրանի համար առաջնահերթություն են. Արաղչի

Ականավոր դաշնակահար Դմիտրի Մասլեևը մենահամերգներով հանդես կգա Երևանում և ՀՀ մարզերում

Դեպի Լուսին և հետ․ լուսնային «Արտեմիս-2» առաքելության տիեզերագնացի բացառիկ հարցազրույցը «Արմենպրես»-ի հետ

Մոհսեն Ռեզային Իրանի իրավունքների և պահանջների վերաբերյալ ԱՄՆ-ի պատասխանը համոզիչ չի համարում

«Silicon Mountains 2026» համաժողովի շրջանակում կայացավ Միկրոէլեկտրոնիկայի 21-րդ միջազգային օլիմպիադայի մրցանակաբաշխությունը

Ավելի քան 100 ընկերություն և նախագգիծ՝ 10-ից ավելի երկրներից. Երևանը պատրաստվում է TOON EXPO-ին

Դոնալդ Թրամփը հայտարարել է տարեվերջից Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնությունը դադարեցնելու մասին