Իրանի խորհրդարանն ընդունել է ԱԷՄԳ-ի հետ համագործակցությունը դադարեցնելու մասին օրինագիծը

1 րոպեի ընթերցում

Իրանի խորհրդարանը հաստատել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ համագործակցությունը դադարեցնելու մասին օրինագիծը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է իրանական Nournews պարբերականը։

Այժմ օրինագիծը պետք է հաստատի Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհուրդը։ 

Ավելի վաղ Իրանի մեջլիսի խոսնակ Մոհամադ Բաղեր Ղալիբաֆը հայտնել էր, որ խորհրդարանը պլանավորում է օրինագիծ ընդունել ԱԷՄԳ-ի հետ համագործակցությունը ժամանակավորապես կասեցնելու վերաբերյալ՝ կառույցի «քաղաքականացված դիրքորոշման» և «ոչ պրոֆեսիոնալ վարքի» պատճառով: 

Իրան

Իրանը պլանավորում է օրինագիծ ընդունել ԱԷՄԳ-ի հետ համագործակցությունը կասեցնելու վերաբերյալ

Հայերեն English فارسی Français Русский