Իրան

Իրանը պլանավորում է օրինագիծ ընդունել ԱԷՄԳ-ի հետ համագործակցությունը կասեցնելու վերաբերյալ

1 րոպեի ընթերցում

Իրանը պլանավորում է օրինագիծ ընդունել ԱԷՄԳ-ի հետ համագործակցությունը կասեցնելու վերաբերյալ

Իրանի խորհրդարանը պլանավորում է օրինագիծ ընդունել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) հետ համագործակցությունը ժամանակավորապես կասեցնելու վերաբերյալ՝ նրա քաղաքականացված դիրքորոշման պատճառով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Mehr գործակալությունը։ 

Նշվում է, որ Իրանի խորհրդարանի նիստում իր ելույթում մեջլիսի  նախագահ Մոհամադ Բաղեր Ղալիբաֆը հայտնել է, որ նման քայլ կձեռնարկվի՝ ի պատասխան ԱԷՄԳ-ի «ոչ պրոֆեսիոնալ վարքի»:

«Մենք պլանավորում ենք խորհրդարանում օրինագիծ ընդունել, որը կկասեցնի Իրանի համագործակցությունը ԱԷՄԳ-ի հետ՝ մինչև  չստանանք այս միջազգային կազմակերպության պրոֆեսիոնալ վարքագծի օբյեկտիվ երաշխիքները, - ասել է նա: - Աշխարհը հստակ տեսավ, որ ԱԷՄԳ-ն չի կատարել իր պարտավորություններից ոչ մեկը և վերածվել է քաղաքական գործիքի»:

Ղալիբաֆը նաև դատապարտել է ԱՄՆ-ի հարվածներն Իրանի միջուկային օբյեկտներին, ինչը նա անվանել է ամերիկյան ուղիղ ներգրավվածություն Իրանի դեմ պատերազմին։ Նա նշել է, որ ԱՄՆ-ի միջամտությունը նշանակում է, որ Իսրայելին չի հաջողվել հասնել իր նպատակներին։ Մեջլիսի խոսնակը խոստացել է, որ Իրանը պատասխան կտա այդ հարվածների համար։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում