Թուրքիայի նախագահը կրկին դատապարտել է ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներն Իրանին
1 րոպեի ընթերցում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անդրադարձել է Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներին և նշել, որ իր երկիրը չի հանդուրժի որևէ հարձակում, որը կթուլացնի Իրանի ինքնիշխանությունը և տարածաշրջանային անվտանգությունը՝ անկախ նրանից, թե ով է այն իրականացրել։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Mehr լրատվական գործակալությանը, նա նշել է, որ Թուրքիան ամեն ինչ անում է, որպեսզի պատերազմը չվերածվի ավելի մեծ ողբերգության։