Իրան

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է՝ Իրանը չպետք է միջուկային զենք ունենա

1 րոպեի ընթերցում

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է՝ Իրանը չպետք է միջուկային զենք ունենա

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն անդրադարձել է Իրանի միջուկային ծրագրի նկատմամբ ՆԱՏՕ-ի դիրքորոշմանն ու նշել, որ դաշնակիցները վաղուց համաձայն են, որ Իրանը չպետք է միջուկային զենք մշակի։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով BBC-ին, նա ընդգծել է, որ դաշնակիցները բազմիցս Իրանին կոչ են արել կատարել իր պարտավորությունները միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրով։

Ռյուտեն նաև հավելել է, որ Իրանն ակտիվ ներգրավված է Ուկրաինայում Ռուսաստանի պատերազմում՝ մատակարարելով անօդաչու թռչող սարքեր, որոնք Մոսկվան օգտագործում է ուկրաինացի խաղաղ բնակիչների դեմ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում