Թրամփն առաջարկել է Իրանում «վարչակարգի փոփոխության» գաղափարը

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել  Իրանում իշխանության փոփոխության հնարավորությունը՝ չնայած այն բանին, որ դա կոռեկտ չի համարում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա գրառում է կատարել իր Truth Social հարթակում։

«Քաղաքականապես կոռեկտ չի համարվում «վարչակարգի  փոփոխություն» տերմինն օգտագործելը։ Բայց եթե ներկայիս վարչակարգը չի կարող Իրանը կրկին հզոր դարձնել, ապա ինչո՞ւ  վարչակարգի փոփոխություն տեղի չունենա», - գրել է նա:

Հրապարակման վերջում Թրամփը գրել է MIGA (Make Iran great again՝ «Իրանը կրկին հզոր դարձնենք» կարգախոսը, որը հիշեցնում է նրա սեփական նախընտրական կարգախոսը՝ MAGA (Make America great again)՝ «Ամերիկան կրկին հզոր դարձնենք»։

Ավելի վաղ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը և պետքարտուղար Մարկո Ռուբիոն վստահեցրել էին, որ Իրանին ԱՄՆ վերջին հարվածներն ուղղված են բացառապես նրա միջուկային ծրագրի դեմ և իշխանության փոփոխության նպատակ չեն հետապնդում:

ԱՄՆ-ն որոշում էր կայացրել ուղղակիորեն ներգրավվել Իսրայելի և Իրանի միջև մեկ շաբաթից ավելի շարունակվող հակամարտության մեջ՝ հունիսի 22-ին հարվածներ հասցնելով Իրանի միջուկային օբյեկտներին։ Իրանը հայտարարել է, որ իրավունք ունի պատասխան տալ։  

Հայերեն Русский

Անթալիայում կայացել է ՀՀ վարչապետի և Թուրքիայի նախագահի հանդիպումը

Եղիշե Մելիքյանը Կիպրոսի դեմ խաղում հնարավորություն է տալու բացառապես երիտասարդ ֆուտբոլիստների

Հայաստանը զրկվել է ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններին իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից․ Պեսկով

ՀՀ ԿԳՄՍ նախարարը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին է հանձնել Մովսես Խորենացու մեդալը

Փաշինյանն ու Փեզեշքիանն Անթալիայում քննարկել են համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր

«Երևանի ավտոբուս»-ը պարզաբանում է ներկայացրել հանրային տրանսպորտում 13-ամյա անչափահասի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ

Ռուսաստանի իշխանությունները կարտաքսեն Մոսկվայում Մոլդովայի դեսպանության աշխատակցին. Moldpres

Նոյեմբերի 12-ի միջոցառումների անոնս

ՀՀ ԿԳՄՍ նախարարն ու ՌԴ դեսպանը կարևորել են կրթության ոլորտում համագործակցությունը

Անթալիայում ընթանում է ՀՀ վարչապետի և Թուրքիայի նախագահի հանդիպումը