Podcast-Հարց բժշկին. միֆ են խոսակցությունները, թե բջջային հեռախոսներն ու միկրոալիքային վառարանները վտանգավոր ճառագայթում ունեն

4 րոպեի ընթերցում

Գաղտնիք չէ, որ ամռանը, ջերմաստիճանի բարձրացմամբ պայմանավորված,  արևի ճառագայթները դառնում են ավելի վնասակար մաշկի և առհասարակ օրգանիզմի համար, իսկ Հայաստանը հայտնի է կիզիչ արևով՝ հատկապես ցերեկային ժամերին: Սակայն օրգանիզմի համար առավել վնասակար կարող են լինել նաև տարբեր այլ ճառագայթներ, օրինակ՝ ռադիացիաները։

«Արմենպրես»-ի «Հարց Բժշկին» նախագծի հերթական թողարկման   շրջանակում «Հերացի» համալսարանական հիվանդանոցի Ռադիոլոգիայի կենտրոնի   բժիշկ-ռադիոլոգ Նարե Հովակիմյանի հետ զրուցել ենք օրգանիզմի վրա արևի ճառագայթների և ռադիացիաների  թողած հետևանքների, դրանցից պաշտպանվելու եղանակների, առկա միֆերի և մի շարք այլ հարցերի մասին: 

Մասնագետը նշեց՝ արևի ուլտրամանուշակագույն ճառագայթները կարող են  առաջացնել մի շարք վնասներ՝ սկսած մաշկի այրումից, մինչև մաշկի քաղցկեղի զարգացման ռիսկի բարձրացում, սիրտ-անոթային խնդիրներ ունեցող մարդկանց մոտ ինքնազգացողության փոփոխություններ, արյան ճնշման տատանումներ և այլն: 

«Հայաստանում հատկապես ժամը 11:00-16:00-ն արևի ուղիղ ճառագայթների ազդեցությունը և դրանց վտանգավորությունը շատ ավելի բարձր է, դրա համար նշված ժամերին ցանկալի է խուսափել արևի ուղիղ ճառագայթներից կամ կիրառել կանխարգելիչ միջոցառումներ՝ շատ ջուր խմել, օգտագործել արևապաշտպաններ, կրել բաց գույն ունեցող հագուստ ու գլխարկ և այլն»,- ասաց Նարե Հովակիմյանը: 

Խոսելով այլ ճառագայթներից՝ մասնագետը նշեց, որ առօրյայում մարդկությունը շրջապատված է բնական ֆոնային ճառագայթմամբ, որը վնաս չի պատճառում, սակայն արտակարգ իրավիճակներում, օրինակ՝ տեխնածին վթարների ժամանակ, անհրաժեշտ է հիշել մի քանի կարևոր քայլ, որոնք իսկապես կարող են կյանք փրկել. «Եթե ռադիացիայի վտանգ կա, ապա պետք է մնալ փակ տարածքում, փակել պատուհաններն ու դռները, օգտագործել պաշտպանիչ հագուստ կամ դիմակ, սնունդը և ջուրը պահել փակ տարաների մեջ և ամենակարևորը՝ հետևել պետական մարմինների հաղորդագրություններին»: 

Խոսելով ճառագայթների մասին տարբեր միֆերից և մշտապես տրվող հարցերից՝ բժիշկ-ռադիոլոգը նշեց, որ հաճախ մարդիկ կարծում են, որ միկրոալիքային վառարանն ու բջջային հեռախոսն ունեն վտանգավոր ճառագայթում, սակայն դրանք երկուսն էլ արձակում են ջերմային ալիքներ, որոնք ԴՆԹ-ի կազմի մեջ մտնել և այն փոխել չեն կարող: Մասնագետը  վստահեցրեց՝ բջջային հեռախոսների և միկրոալիքային վառարանների՝ վտանգավոր ճառագայթում ունենալու մասին խոսակցությունները պարզապես միֆեր են:  

Եթե կա ռադիացիայի վտանգ, ինչի՞ն է պետք ավելի շատ ուշադրություն դարձնել,  ինչպիսի՞ ռադիացիայի ֆոնում ենք ապրում առօրյա կյանքում, ի՞նչ չափաբաժին ենք ստանում առանց բժշկական միջամտությունների, թռիչքների ժամանակ ի՞նչ ռադիացիոն ազդեցություն է ստանում մարդը և արդյո՞ք դա վնասակար  է առողջության համար, ինչքա՞ն է սովորական ռենտգեն հետազոտության դոզան։  Բանանը երբեմն հիշատակվում է որպես ռադիոակտիվ սնունդ, սա իրակա՞ն փաստ է, թե՞ միֆ:

Այս և մի շարք այլ հարցերի ու մասնագետի կողմից առաջարկվող լուծումներին առաջարկում ենք ծանոթանալ՝ լսելով փոդքասթը:  

Լսեք նաև այլ թեմաներով Podcast-ները

Հայերեն

Փրկարար ծառայությունը քաղաքացիներին հորդորում է լողալ միայն թույլատրելի վայրերում

Կանադան և ԱՄՆ-ն փորձում են մինչև օգոստոսի 19-ը առևտրային համաձայնության հասնել

Հունաստանի հյուսիսում անտառային հրդեհի պատճառով մարդկանց տարհանում են ցամաքով և ծովով

ՌԴ գյուղնախարարությունը ներկայացրել է Հայաստանից գյուղմթերքի ներմուծումը վերականգնելու պայմանները

Բուզանդի փողոցում ծուխ է նկատվել. դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարների չորս մարտական հաշվարկ

Վրաց-ռուսական սահմանին երթևեկությունը վերականգնվել է

Ուկրաինան առաջարկել է փոխադարձաբար դադարեցնել Սև ծովում քաղաքացիական նավերի դեմ հարվածները

Իտալիայում պայթյուն է տեղի ունեցել զինամթերքի արտադրության գործարանում

Երևանի Թաթուլ Կրպեյանի անվան զբոսայգում բռնկված հրդեհը մարվել է

Երևանի շինհրապարակներում փոշու արտանետումների համար նշանակվել է ընդհանուր 1,7 մլն դրամի տուգանք