Իրան

Ռուսաստանը մեղադրել է ԱՄՆ-ին «ամբողջ մարդկության անվտանգության և բարեկեցության վրա խաղադրույք կատարելու» մեջ

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանը մեղադրել է ԱՄՆ-ին «ամբողջ մարդկության անվտանգության և բարեկեցության վրա խաղադրույք կատարելու» մեջ

ՄԱԿ-ում Ռուսաստանի դեսպան Վասիլի Նեբենզյան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստում հայտարարել է, որ «ԱՄՆ-ն բացել է Պանդորայի արկղը», և «ոչ ոք չգիտի, թե դա ինչ նոր աղետներ և տառապանքներ կբերի»։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը։

Նա ասել է, որ Ռուսաստանն ԱՄՆ-ին առաջարկել է իր միջնորդությունը՝ Իրանի միջուկային ծրագրի խաղաղ և փոխադարձաբար ընդունելի լուծում գտնելու համար, սակայն Միացյալ Նահանգները, հատկապես նրա առաջնորդները, «ակնհայտորեն, այսօր հետաքրքրված չեն դիվանագիտությամբ»։

Նեբենզյայի խոսքով՝ ԱՄՆ-ն խաղադրույք է կատարել ամբողջ մարդկության անվտանգության և բարեկեցության վրա։

«Եթե մենք չդադարեցնենք սրացումը, Մերձավոր Արևելքը կհայտնվի լայնածավալ հակամարտության եզրին՝ անկանխատեսելի հետևանքներով ամբողջ միջազգային անվտանգության համակարգի համար, բացի այդ, ամբողջ աշխարհը կարող է հայտնվել միջուկային աղետի եզրին», - նախազգուշացրել է Նեբենզյան։

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը հրավիրվել էր Իրանի խնդրանքով այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն հարվածներ էր հասցրել իր երեք միջուկային օբյեկտներին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում