Աղվանի-Լծեն ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ, կան տուժածներ
1 րոպեի ընթերցում

Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը հունիսի 22-ին, ժամը 13:45-ին տեղեկություն է ստացել, որ Տաթև-Լծեն ավտոճանապարհի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի և Աղվանիի հենակետի մեկական մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Աղվանի-Լծեն ավտոճանապարհի 10-րդ կմ-ին բախվել են MACK և Nissan մակնիշների ավտոմեքենաները։
Ըստ աղբյուրի՝ մինչ փրկարարների կանչի վայր հասնելը` Nissan մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորը տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել Nissan մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը, տուժածներին ցուցաբերել համապատասխան օգնություն և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. նրանք հոսպիտալացվել են բժշկական կենտրոն: