Ռուսաստան

Ուկրաինային փոխանցված մարմիններից 20-ը Ուկրաինայի ԶՈՒ կազմում չեն եղել. Զելենսկի

1 րոպեի ընթերցում

Ուկրաինային փոխանցված մարմիններից 20-ը Ուկրաինայի ԶՈՒ կազմում չեն եղել. Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանը Ուկրաինային է փոխանցել 20 զոհվածի մարմին՝ ներկայացնելով դրանք որպես Ուկրաինայի զինված ուժերի զինվորականներ, սակայն հետագայում պարզվել է, որ այդ անձինք Ուկրաինայի բանակի զինծառայողներ չեն եղել։

«Մարմինների փոխանակման ընթացքում արդեն արձանագրվել է, որ մեզ փոխանցված 20 մարմիններ, որոնք ներկայացվել են որպես մեր զինվորականներ, իրականում ռուսներ են։ Օրինակ՝ դրանց թվում կա Իսրայելի քաղաքացի, ով կռվել է ռուսական կողմում, ու ուներ իսրայելական փաստաթղթեր։ Թեև մեզ ասել էին, թե բոլորն ուկրաինացիներ են, ու միայն զինվորականներ», – «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Զելենսկու խոսքերը մեջբերել է «Ինտերֆաքս-Ուկրաինան»։

Ուկրաինայի նախագահի խոսքով՝ սա վկայում է այն մասին, որ ռուսական կողմը չի կարողանում անգամ ճշգրիտ պարզել, թե ում մարմիններն է հանձնում։

 «Դա նշանակում է, որ իրենք անգամ չեն կարող ստուգել, թե ում են ուղարկում։ Սա շատ մեծ թվով մարդկանց մասին է։ Անհրաժեշտ է փորձաքննություն, և որքան ժամանակ կպահանջվի դրա համար՝ անկեղծ ասեմ, չգիտեմ»,- ասել է նա։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում