Իրանում հայտարարել են, որ Իսրայելի դեմ հարվածներն ուղղված են միայն ռազմական օբյեկտներին

1 րոպեի ընթերցում

Իրանը հարվածում է բացառապես Իսրայելի ռազմական և հետախուզական օբյեկտներին, ինչպես նաև որոշումների կայացման կենտրոններին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է իսլամական հանրապետության արտաքին գործերի փոխնախարար Սայիդ Խաթիբզադեն:

«Մենք պատասխան հարձակում չենք կատարում: Մեզ վրա հարձակվել են, և մենք պատասխանում ենք ինքնապաշտպանության օրինական իրավունքին համապատասխան: Մենք հրթիռներով հարվածներ ենք հասցրել միայն ռազմական և հետախուզական օբյեկտներին, ինչպես նաև այն կենտրոններին, որոնք ղեկավարում են ագրեսիան», - նրա խոսքն է մեջբերում ISNA գործակալությունը:

«Եթե այդ հարձակումները դադարեն, ապա ընտրությունը կկատարվի դիվանագիտության օգտին», - հավելել է նա:

Իսրայելը հունիսի 13-ի գիշերը ռազմական գործողություն է սկսել Իրանի դեմ՝ դրա նպատակ հայտարարելով Թեհրանին միջուկային զենք մշակելու հնարավորությունից զրկելը։ Գրեթե մեկ օր անց իսլամական հանրապետությունն իրականացրել է պատասխան հարձակում: Հաջորդ օրերին երկրները կրկին հարվածներ են փոխանակել: Երկու կողմերն էլ հայտնել են այդ հարձակումների հետևանքով զոհերի և վիրավորների մասին, խոստովանել մի շարք օբյեկտների հասցված հարվածների մասին: Փոխադարձ հարվածները շարունակվում են:

Հայերեն Русский

Երևանում կայացել է Նախագծերի կառավարման ամենամյա կոնֆերանսը

Անթալիայում կայացել է ՀՀ վարչապետի և Թուրքիայի նախագահի հանդիպումը

Եղիշե Մելիքյանը Կիպրոսի դեմ խաղում հնարավորություն է տալու բացառապես երիտասարդ ֆուտբոլիստների

Հայաստանը զրկվել է ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններին իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից․ Պեսկով

ՀՀ ԿԳՄՍ նախարարը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին է հանձնել Մովսես Խորենացու մեդալը

Փաշինյանն ու Փեզեշքիանն Անթալիայում քննարկել են համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր

«Երևանի ավտոբուս»-ը պարզաբանում է ներկայացրել հանրային տրանսպորտում 13-ամյա անչափահասի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ

Ռուսաստանի իշխանությունները կարտաքսեն Մոսկվայում Մոլդովայի դեսպանության աշխատակցին. Moldpres

Նոյեմբերի 12-ի միջոցառումների անոնս

ՀՀ ԿԳՄՍ նախարարն ու ՌԴ դեսպանը կարևորել են կրթության ոլորտում համագործակցությունը