Գրոսին հույս ունի, որ ԱՄՆ-ն հակաբունկերային ռումբ չի նետի Ֆորդոյում Իրանի օբյեկտի վրա

2 րոպեի ընթերցում

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) ղեկավար Ռաֆայել Գրոսին հույս է հայտնել, որ ԱՄՆ-ն հակաբունկերային ռումբեր չի կիրառի Ֆորդոյում Իրանի միջուկային օբյեկտին հարվածներ հասցնելու համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է CNN հեռուստաալիքին տված հարցազրույցում։ 

«Հուսով եմ, որ դա տեղի չի ունենա.... Հուսով եմ, որ մենք կարող ենք վերադառնալ դիվանագիտական ​​լուծման.... Մենք կարծում ենք, որ ունենք լավ համաձայնագիր և հուսալի ստուգում։ Անհրաժեշտություն չկա, գիտեք, ոչնչացնելու բունկերները: Առաջ շարժվելու ճանապարհը դիվանագիտությունն է», - հայտարարել է նա։ 

Գրոսին նշել է, որ ռազմական գործողությունների համար չի կարող հիմք հանդիսանալ ԱԷՄԳ-ի զեկույցն Իրանի վերաբերյալ, որում նշվել էր, որ Իրանը համապատասխան բացատրություններ չի տրամադրում իր միջուկային ծրագրի տարբեր կողմերի վերաբերյալ։ 

Նա նշել է, որ Իրանի միջուկային ծրագիրը «նոր չէ», սակայն ևս մեկ անգամ նշել է, որ զեկույցում նշվել է՝ ոչ մի ապացույց չկա, որ Իրանը ծրագրում է միջուկային զենք ստեղծել։

Նրա խոսքով՝ վառելիք ունենալը դեռ չի ​​նշանակում զենքի ստեղծում։ Նա ընդգծել է, որ այդ կերպ կարելի է միջուկային զենք մշակելու մեջ մեղադրել այն բոլոր երկրներին, որոնց տարածքներում գործում են ատոմակայաններ։  

Ավելի վաղ ԱԷՄԳ-ի ղեկավարը հայտարարել է, որ Իրանը չէր զբաղվել միջուկային ռումբի ստեղծմամբ Իսրայելի հարձակումների պահին:

Իրան

ԱԷՄԳ-ն չունի ապացույց, որ Իրանը միջուկային ռումբ էր պատրաստում Իսրայելի հարձակման պահին. Գրոսի

Հայերեն Français Русский

Նախարար Դավիթ Թադևոսյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը հաղթանակով մեկնարկեց Ազգերի լիգայում

Արարատ Միրզոյանը հանդիպել է Հունգարիայի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Անիտա Օրբանի հետ

Երվանդ Քոչարի թանգարանում բացվել է ՀՀ ԿԳՄՍՆ ֆինանսավորմամբ իրականացված «Կիբեռնետիկայի մուսան» նոր տեխնոլոգիական ցուցադրությունը

Ամերիաբանկն Armenian Auto Show-ին ներկայացնում է MyCar.am հարթակը և հանդես գալիս հատուկ առաջարկներով

«Վարդաշեն» ենթակայանում ավարտին են մոտենում ժամանակավոր ենթակայանի կառուցման աշխատանքները

Մաշտոցի համայնքային ոստիկանները 51 փաթեթ կոկաին են առգրավել

Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմը հաղթել է Ադրբեջանի թիմին

Վաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվի

Այգեստանի դպրոցում 6 աշակերտի ինքնազգացողությունը վատացել է. ԿԳՄՍ-ն պարզաբանում է տարածել