Իրան

ԱԷՄԳ-ն չունի ապացույց, որ Իրանը միջուկային ռումբ էր պատրաստում Իսրայելի հարձակման պահին. Գրոսի

2 րոպեի ընթերցում

ԱԷՄԳ-ն չունի ապացույց, որ Իրանը միջուկային ռումբ էր պատրաստում Իսրայելի հարձակման պահին. Գրոսի

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) ղեկավար Ռաֆայել Գրոսին հայտարարել է, որ Իրանը միջուկային ռումբի ստեղծմամբ չէր զբաղվում Իսրայելի գրոհների սկսվելու պահին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա հայտնել է La Nacion թերթին տված հարցազրույցում:

Գրոսին հիշեցրել է, որ ԱԷՄԳ-ն բանաձև էր ընդունել, որ Իրանը չի համագործակցում գործակալության հետ այնպես, ինչպես հարկն է, չէր տրամադրում համապատասխան բացատրություններ իր միջուկային ծրագրի տարբեր կողմերի վերաբերյալ։ 

«Իրանը հարստացնում էր ուրանը մինչև 60%, ինչն, ըստ էության, համարժեք է ռազմական նշանակության…. Բայց միևնույն ժամանակ, մենք հստակ նշել ենք, որ ոչ մի շոշափելի ապացույց չունենք այն մասին, որ Իրանն անցել է միջուկային զենք մշակելու փուլին», - ասել է նա։ 

Լրագրողը կրկին հարց է ուղղել՝ արդյոք Իրանը պատրաստում էր միջուկային զենք։

«Այս պահին պատասխանն է «ոչ»: Բայց դեպի դա տանող շատ տարրեր կային։ Այս պահին մենք փորձում ենք հասկանալ, թե որոնք էին Իրանի մտադրությունները։ Իսկ ԱԷՄԳ-ն մտադրությունները չի դատում։ Մտադրություններն, ամեն դեպքում, դատում են Իսրայելը, Միացյալ Նահանգները, Ռուսաստանը, Չինաստանը կամ հենց իրենք՝ իրանցիները», - ասել է Գրոսին:

Գրոսին նաև զգուշացրել է շահարկումներ չանել այն թեմայի շուրջ, թե որքան ժամանակ կարող էր պահանջվել Իրանից միջուկային ռումբ պատրաստելու համար: 

«Անհրաժեշտ է մեծ զգուշությամբ մոտենալ ժամանակագրական հարցերին: Մենք բոլորս հիշում ենք այն ողբերգական հայտարարությունը, թե Իրաքին 45 րոպե է անհրաժեշտ  զենքի համար.... Բայց նա (Իրանը) հեռու չէր», - հավելել է ԱԷՄԳ ղեկավարը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում