Իրանը հայտարարել է Հայֆայում և Թել Ավիվում գտնվող ռազմական թիրախներին հարվածելու մասին

1 րոպեի ընթերցում

Իրանը հարվածներ է հասցրել Հայֆայում և Թել Ավիվում գտնվող ռազմական նշանակության թիրախներին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին, հիմնվելով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հայտարարությանը, հայտնել է Իրանի պետական հեռուստառադիոընկերությունը՝ IRIB-ը:

«Հրթիռների և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ համակցված հարվածների նոր ալիք է սկսվել Հայֆա և Թել Ավիվ քաղաքների ռազմական օբյեկտներին և արդյունաբերական կենտրոններին, որոնք առնչվում են Իսրայելի ռազմական արդյունաբերությանը»,- նշվում է ԻՀՊԿ-ի հայտարարությունում։

Հունիսի 19-ին Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հրամայել է ուժեղացնել հարվածները Թեհրանում գտնվող կառավարական թիրախներին: Նա հիվանդանոցներին և բնակելի թաղամասերին հարվածելու մեղադրանք է ներկայացրել Իրանին:

Իսրայելի պաշտպանության բանակն էլ նույն օրը հարվածներ է հասցրել իրանական Արակ, Խոնդաբե և Նաթանզ քաղաքներում գտնվող միջուկային օբյեկտներին։ Իրանի ատոմային էներգիայի կազմակերպությունը հաստատել է հարձակումների փաստը և դրանց մասին տեղեկացրել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը։ 

Զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ դեռևս չկան։

 

Հայերեն Français Русский

Երևանում կայացել է Նախագծերի կառավարման ամենամյա կոնֆերանսը

Անթալիայում կայացել է ՀՀ վարչապետի և Թուրքիայի նախագահի հանդիպումը

Եղիշե Մելիքյանը Կիպրոսի դեմ խաղում հնարավորություն է տալու բացառապես երիտասարդ ֆուտբոլիստների

Հայաստանը զրկվել է ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններին իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից․ Պեսկով

ՀՀ ԿԳՄՍ նախարարը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին է հանձնել Մովսես Խորենացու մեդալը

Փաշինյանն ու Փեզեշքիանն Անթալիայում քննարկել են համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր

«Երևանի ավտոբուս»-ը պարզաբանում է ներկայացրել հանրային տրանսպորտում 13-ամյա անչափահասի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ

Ռուսաստանի իշխանությունները կարտաքսեն Մոսկվայում Մոլդովայի դեսպանության աշխատակցին. Moldpres

Նոյեմբերի 12-ի միջոցառումների անոնս

ՀՀ ԿԳՄՍ նախարարն ու ՌԴ դեսպանը կարևորել են կրթության ոլորտում համագործակցությունը