Ռուսաստան

Սամվել Կարապետյանին անհրաժեշտ աջակցություն կտրամադրվի. Զախարովա

2 րոպեի ընթերցում

Սամվել Կարապետյանին անհրաժեշտ աջակցություն կտրամադրվի. Զախարովա

Ռուսաստանի քաղաքացիները, այդ թվում՝ ռուս գործարարները, անկախ իրենց գտնվելու վայրից, ստանում են անհրաժեշտ աջակցություն Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության կողմից։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հունիսի 19-ին կայացած ամենշաբաթյա ճեպազրույցի ընթացքում հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով Հայաստանում ռուսաստանաբնակ հայ գործարար Սամվել Կարապետյանի կալանավորմանը։ 

«Մենք ասել ենք, որ Ռուսաստանի քաղաքացին, ռուս ձեռնարկատերը, ինչպես ցանկացած այլ ՌԴ քաղաքացի, միշտ օգնություն և աջակցություն է ստանում, եթե կապվում է մեր դեսպանատան, ռուսական կողմի հետ»,- նշել է Զախարովան։ 

Նրա խոսքով՝ ռուսական կողմը հետևում է իրավիճակի զարգացմանը։ «Այս թեման շարունակելու համար անհրաժեշտ է հասկանալ, թե ինչ է տեղի ունենում՝ հստակ հայտարարությունների և մեղադրանքների տեսքով։ Այնքան շատ հայտարարություններ են արվել, որ նախ պետք է պարզենք, թե ինչ է քննարկվում։ Եվս մեկ անգամ նշեմ՝ որպես Ռուսաստանի քաղաքացի և ռուս գործարար, բնականաբար, նրան կտրամադրվի անհրաժեշտ աջակցություն»,- հավելել է նա։ 

Ռուսաստանաբնակ հայ գործարար, «Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր և սեփականատեր Սամվել Կարապետյանին Հայաստանում մեղադրանք է առաջադրվել իշխանությունը զավթելու հրապարակային կոչեր հնչեցնելու մեղադրանքով։ Հունիսի 18-ին դատարանը Սամվել Կարապետյանին երկու ամսով կալանավորելու որոշում է կայացրել։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում