Իրան

Մակրոնը մտահոգված է Իսրայելի և Իրանի միջև իրավիճակի սրման և քաղաքացիական զոհերի առնչությամբ

2 րոպեի ընթերցում

Մակրոնը մտահոգված է Իսրայելի և Իրանի միջև իրավիճակի սրման և քաղաքացիական զոհերի առնչությամբ

Ֆրանսիայի պաշտպանության և ազգային անվտանգության խորհրդի նիստում նախագահ Էմանուել Մակրոնը հունիսի 18-ին կոչ է արել Իսրայելին «անհապաղ դադարեցնել» այն հարվածներն Իրանի ուղղությամբ, որոնք կապված չեն նրա միջուկային կամ հրթիռային ծրագրերի հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BFMTV հեռուստաալիքը։

«Հանրապետության նախագահն ընդգծել է, որ միջուկային ու բալիստիկ ծրագրերի հուսալի կարգավորումը կարող է իրականացվել միայն բանակցությունների արդյունքում։ Բացի այդ, նա հիշեցրել է Ֆրանսիայի՝ Իրանի հետ ոչ փոխզիջումային երկխոսություն սկսելու ցանկության մասին, որը վերաբերում է տարածաշրջանային ապակայունացման հարցում նրա գործունեությանը», - հեռուստաալիքը մեջբերում է Ելիսեյան պալատի հաղորդագրությունը։

Ֆրանսիայի ղեկավարը նաև ընդգծել է իր մտահոգությունն այն մասին, որ Իսրայելի հարվածներն ավելի ու ավելի հաճախ են խոցում Իրանի միջուկային կամ բալիստիկ ծրագրերի հետ կապ չունեցող թիրախները և սրում լարվածությունը, ինչն Իրանում և Իսրայելում հանգեցնում է քաղաքացիական զոհերի թվի աճի։ 

Մակրոնը, բացի այդ, հանձնարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոյին «առաջիկա օրերին նախաձեռնությամբ հանդես գալ մտերիմ եվրոպական գործընկերների հետ համագործակցության հարցում՝ նպատակ ունենալով պահանջկոտ բանակցային կարգավորում առաջարկել, որը կարող է վերջ դնել Իսրայելի ու Իրանի միջև հակամարտությանը»։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում