ԻՊԲ-ն հայտնել է իրանական 1100 թիրախ խոցելու մասին

1 րոպեի ընթերցում

Իսրայելի ռազմաօդային ուժերը հունիսի 13-ից հարյուրավոր հարվածների արդյունքում խոցել են Իրանի ավելի քան 1100 օբյեկտ, մամուլի ասուլիսում հայտարարել է Իսրայելի պաշտպանության բանակի (ԻՊԲ) խոսնակ բրիգադային գեներալ Էֆի Դեֆրինը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Times of Israel-ը։

«Մենք համակարգված գործում ենք միջուկային սպառնալիքը չեզոքացնելու ուղղությամբ», - ասել է նա՝ հավելելով, որ հարվածները «խորացնում են զգալի վնասը», որը հասցվել է Իրանի բալիստիկ հրթիռներին և հակաօդային պաշտպանությանը։

Զինվորականները հրապարակել են կադրեր՝ նշելով, որ դրանցում երևում են Իրանի ողջ տարածքում հրթիռային կայանքների և այլ օբյեկտների հասցված հարվածները:

Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հաղորդել էր, որ ռազմաօդային ուժերի 50-ից ավելի կործանիչներ հարվածներ են հասցրել Իրանում թիրախներին, որոնց թվում եղել են հրթիռների համար բաղադրիչներ և ուրանի հարստացման համար ցենտրիֆուգներ արտադրող օբյեկտներ։ 

Իրան

Իսրայելում հայտնել են Իրանից 400 բալիստիկ հրթիռի արձակման մասին

Հայերեն فارسی Русский

Երևանում կայացել է Նախագծերի կառավարման ամենամյա կոնֆերանսը

Անթալիայում կայացել է ՀՀ վարչապետի և Թուրքիայի նախագահի հանդիպումը

Եղիշե Մելիքյանը Կիպրոսի դեմ խաղում հնարավորություն է տալու բացառապես երիտասարդ ֆուտբոլիստների

Հայաստանը զրկվել է ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններին իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից․ Պեսկով

ՀՀ ԿԳՄՍ նախարարը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին է հանձնել Մովսես Խորենացու մեդալը

Փաշինյանն ու Փեզեշքիանն Անթալիայում քննարկել են համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր

«Երևանի ավտոբուս»-ը պարզաբանում է ներկայացրել հանրային տրանսպորտում 13-ամյա անչափահասի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ

Ռուսաստանի իշխանությունները կարտաքսեն Մոսկվայում Մոլդովայի դեսպանության աշխատակցին. Moldpres

Նոյեմբերի 12-ի միջոցառումների անոնս

ՀՀ ԿԳՄՍ նախարարն ու ՌԴ դեսպանը կարևորել են կրթության ոլորտում համագործակցությունը