Կանադայի և Հնդկաստանի ղեկավարները համաձայնել են հարաբերությունների կարգավորման գործընթաց սկսել

2 րոպեի ընթերցում

Կանադայի վարչապետ Մարկ Քարնին Մեծ յոթնյակի (G7) գագաթնաժողովի շրջանակներում հանդիպում է ունեցել Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ։ Ղեկավարները համաձայնության են եկել երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման գործընթաց սկսել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Կանադայի վարչապետի մամուլի ծառայությունը։

«Վարչապետ Քարնին և վարչապետ Մոդին վերահաստատել են Կանադա-Հնդկաստան հարաբերությունների կարևորությունը՝ հիմնված փոխադարձ հարգանքի, օրենքի գերակայության և ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության սկզբունքի նկատմամբ հավատարմության վրա», - նշվում է փաստաթղթում: 

Այդ առնչությամբ վարչապետները համաձայնել են նոր դեսպաններ նշանակել Օտտավայում և Նյու Դելիում: Կողմերը նաև քննարկել են տեխնոլոգիաների, թվային անցման, սննդային անվտանգության և կարևոր հանքանյութերի ոլորտում փոխգործակցությունը խորացնելու հնարավորությունները։ 

Հունիսի 17-ին կայացած ճեպազրույցի ընթացքում Քարնին չի պատասխանել այն հարցին՝ արդյոք Մոդիի հետ զրույցի ընթացքում քննարկվել է Կանադայի սիկհ համայնքի առաջնորդ Հարդիպ Սինգհ Նիջարի սպանությունը, որից հետո երկու երկրների հարաբերությունները սրվել էին:

Հնդկաստանի և Կանադայի միջև հարաբերությունները շարունակում են լարված մնալ 2023 թվականի սեպտեմբերին սկսված դիվանագիտական ​​​​վեճից հետո, երբ Կանադայի նախկին վարչապետ Ջասթին Թրյուդոն Հնդկաստանի կառավարությանը մեղադրեց Նիջարի սպանությանը մասնակցության մեջ: Այդ միջադեպը հանգեցրեց  դիվանագետների փոխադարձ արտաքսման և սաստկացրեց երկու երկրների միջև հարաբերությունների ճգնաժամը: 

2024 թվականի հունիսին Մոդին և Թրյուդոն կարճատև հանդիպում են ունեցել Իտալիայում G7-ի գագաթնաժողովի շրջանակներում, որի ընթացքում պատրաստակամություն են հայտնել համատեղ աշխատելու խնդիրները լուծելու համար: Սակայն հարաբերությունների կարգավորման կոնկրետ քայլեր չեն արվել:

Հայերեն Русский

ԱԳՄԱ նախարարի տեղակալը COP17-ի շրջանակներում հանդիպել է ԵԱՀԿ տնտեսական և բնապահպանական գործունեության համակարգողի հետ

Իսրայելի ընդդիմությունը Նեթանյահուին մեղադրում է ընտրությունները «ոչ լեգիտիմ» ներկայացնելու փորձի համար

ՀՀ ԿԳՄՍ նախարարը ռեկտորների հետ քննարկել է բարձրագույն կրթության ոլորտի բարեփոխումները

Բնության հատուկ պահպանվող տարածքները Հայաստանի ներկա և ապագա սերունդներինն են. Գլխավոր դատախազ

ՀՀ ՊԵԿ նախագահը մասնակցել է ՀՄԿ Խելացի մաքսատուն ծրագրի (Smart Customs Project) գլոբալ միջոցառմանը

Ազգային ժողովի նիստ

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը Հնդկաստանում քննարկել է առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները

Ուկրաինայի շուրջ բանակցությունները չեն նշանակում հրադադար. Պեսկով

Լավրովը ժամանել է ԱՄՆ՝ G20-ի նախարարական հանդիպմանը

Դեսպան Մկրտչյանը մասնակցել է Վիրջինիայի և Կոլումբիայի դաշնային շրջանի արտահանման խորհրդի կազմակերպած քննարկմանը