Իրան

Իրանը հայտնել է Թեհրանի մոտակայքում իսրայելական F-35 կործանիչ խոցելու մասին

1 րոպեի ընթերցում

Իրանը հայտնել է Թեհրանի մոտակայքում իսրայելական F-35 կործանիչ խոցելու մասին

Թեհրանից 35 կմ դեպի հարավ-արևելք գտնվող Վարամին քաղաքի մոտակայքում իսրայելական F-35 կործանիչ է խոցվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է IRNA գործակալությունը։

Նշվում է, որ ըստ Վարամինի նահանգապետ Հոսեյն Աբասիի՝ առաջադեմ կործանիչը խոցվել է բանակի հակաօդային պաշտպանության համակարգի կողմից։

Ըստ Tehran Times պարբերականի՝ հունիսի 13-ին Իրանի դեմ իսրայելական հարվածներից հետո սա իրանական ուժերի կողմից խոցված արդեն հինգերորդ կործանիչն է։

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում