Թուրքիա

Էրդողանը Թրամփին առաջարկել է Իրանի հետ բանակցությունները վերսկսել Ստամբուլում. Hurriyet

1 րոպեի ընթերցում

Էրդողանը Թրամփին առաջարկել է Իրանի հետ բանակցությունները վերսկսել Ստամբուլում. Hurriyet

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին առաջարկել է վերսկսել Իրանի հետ միջուկային բանակցությունները` բանակցությունների հարթակ առաջարկելով Ստամբուլը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է թուրքական Hurriyet թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։ 

Նշվում է, որ Թուրքիայի գլխավոր նպատակը միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների վերականգնումն է։ Ըստ թերթի՝ Թուրքիայի նախագահը Թրամփին առաջարկել է Ստամբուլում կազմակերպել նրա և Իրանի նախագահի հանդիպումը, ինչին ի պատասխան՝ ԱՄՆ նախագահն ասել է, որ իր ինքը պատրաստ է դրան։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում