Թուրքիա

Էրդողանը հրամայել է ավելացնել հրթիռների արտադրությունը

1 րոպեի ընթերցում

Էրդողանը հրամայել է ավելացնել հրթիռների արտադրությունը

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելա-իրանական հակամարտության ֆոնին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պաշտոնյաներին հանձնարարել է ավելացնել միջին և մեծ հեռահարության հրթիռների արտադրությունը: 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մաիսն հայտնում է Bloomberg-ը: 

«Այս քայլը տեղի է ունենում այն ​​ժամանակ, երբ Իսրայելն ու Իրանը հինգերորդ օրն անընդմեջ փոխանակվում են համազարկային կրակի հարվածներով, ինչը մտավախություններ է առաջացնում, որ պատերազմը կարող է տարածվել նավթով հարուստ Մերձավոր Արևելքի այլ երկրներում:  Վերջին ամիսներին մի քանի աշխարհաքաղաքական լարվածություններ դրդել են երկրներին ավելացնել պաշտպանության ծախսերը, և Թուրքիան ցանկանում է մաս կազմել այս սպառազինությունների մրցավազքին», - գրում է Bloomberg-ը: 

Իսրայելի և Իրանի միջև փոխադարձ հարվածները շարունակվում են արդեն հինգերորդ օրը։ Իրանի իշխանությունները հայտնել են իսրայելական հարվածներից 220-ից ավելի զոհի մասին, որոնց մեծ մասը քաղաքացիական անձինք են։ Իսրայելը հայտնել է իրանական պատասխան հարվածներից 24 զոհի մասին։   

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում