Մակրոնը ռազմավարական սխալ է համարում Իրանում իշխանությունն արտաքին ուժով փոխելու ցանկությունը

2 րոպեի ընթերցում

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարծում է, որ Իրանում իշխանությունն արտաքին ուժով փոխելու ցանկությունը ռազմավարական սխալ է։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից:

«Բոլորն, ովքեր հավատում են, թե իբր հնարավոր է փրկել երկիրը նրա կամքին հակառակ՝ հարված հասցնելով դրսից, միշտ սխալվել են», - ասել է Մակրոնը լրագրողներին Կանադայում Մեծ յոթնյակի (G7) գագաթնաժողովի շրջանակներում։  

Նրա խոսքով՝ «բոլորն, ովքեր անցյալում փորձել են փոխել վարչակարգերը հարվածների կամ ռազմական գործողությունների միջոցով, թույլ են տվել ռազմավարական սխալներ»։

«Փորձը մեզ դա է ցույց տալիս», - ընդգծել է Ֆրանսիայի ղեկավարը։

Մեկնաբանելով Իսրայելի և Իրանի միջև դիմակայությունը՝ Ֆրանսիայի նախագահը կողմերին կոչ է արել զերծ մնալ քաղաքացիական օբյեկտներին հարվածներից։ 

«Բացարձակապես անհրաժեշտ է, որ երկուստեք բոլոր հարվածներն էներգետիկ ենթակառուցվածքին, մշակութային և վարչական օբյեկտներին, իսկ առավել ևս քաղաքացիական բնակչությանը, դադարեցվեն», - ասել է Մակրոնը։

Ավելի վաղ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կարծիք էր հայտնել, թե Իրանում իշխանությունը թույլ է և կարող է փոխվել բավականին արագ։ Պատասխանելով հարցին՝ արդյոք Թեհրանում իշխանափոխությունը կարող է դառնալ իսլամական հանրապետության դեմ Իսրայելի ռազմական գործողության ուղղակի հետևանքը, քաղաքական գործիչը հնարավոր էր համարել նաև այդ սցենարի հավանականությունը:

Հայերեն Français Русский

Երևանում կայացել է Նախագծերի կառավարման ամենամյա կոնֆերանսը

Անթալիայում կայացել է ՀՀ վարչապետի և Թուրքիայի նախագահի հանդիպումը

Եղիշե Մելիքյանը Կիպրոսի դեմ խաղում հնարավորություն է տալու բացառապես երիտասարդ ֆուտբոլիստների

Հայաստանը զրկվել է ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններին իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից․ Պեսկով

ՀՀ ԿԳՄՍ նախարարը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին է հանձնել Մովսես Խորենացու մեդալը

Փաշինյանն ու Փեզեշքիանն Անթալիայում քննարկել են համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր

«Երևանի ավտոբուս»-ը պարզաբանում է ներկայացրել հանրային տրանսպորտում 13-ամյա անչափահասի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ

Ռուսաստանի իշխանությունները կարտաքսեն Մոսկվայում Մոլդովայի դեսպանության աշխատակցին. Moldpres

Նոյեմբերի 12-ի միջոցառումների անոնս

ՀՀ ԿԳՄՍ նախարարն ու ՌԴ դեսպանը կարևորել են կրթության ոլորտում համագործակցությունը